Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊ ...

 

 

050.0248.040903

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         09           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2003 թվականի N 248-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետը և 18-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հունվարի 22-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը» հաստատելու մասին» թիվ 26 որոշումը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին` եռօրյա ժամկետում սույն որոշման առաջին կետով հաստատված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված 1

       Հաստատված է                    Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի      ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

    2003 թվականի հուլիսի 15-ի      2003 թվականի օգոստոսի 11-ի

    թիվ 248-Ն որոշմամբ             թիվ 662-Ա հրամանով

 

    Հայաստանի Հանրապետության       Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`     ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար`

    -------------- Տ. Սարգսյան     -------------- Վ. Խաչատրյան

    ---- --------- 2003 թ.         ---- --------- 2003 թ.

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետի և 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետև` բանկ) կրեդիտորական պարտքերի (այսուհետև` կրեդիտորական պարտք) անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:

2. Սույն կարգի իմաստով` կրեդիտորական պարտք են համարվում ցանկացած քաղաքացիաիրավական գործարքից (բացառությամբ` բանկային ավանդների, բանկային հաշիվների, փոխառությունների ներգրավման) ծագած և բանկի կողմից պարտատիրոջը վճարման ենթակա պարտավորության գումարը կամ այլ աշխատանքների և ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած պարտավորությունը, ինչպես նաև հաշվարկված բայց չպահանջված ու չվճարված աշխատավարձը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, անձի նկատմամբ բանկի ունեցած առհաշիվ պարտքերը:

3. Կրեդիտորական պարտքը համարվում է անհուսալի`

ա) եթե պարտատիրոջ կողմից ազատվել է պարտավորության (կամ դրա մի մասի) կատարումից,

բ) դատական ակտով համարվել է վերադարձման ոչ ենթակա:

4. Սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքը բանկի կողմից ներառվում է եկամուտների կազմում` ուղղվելով եկամուտների համապատասխան հաշվին անհուսալի ճանաչման բանկային օրվա ընթացքում:

5. Բանկը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի, մինչև կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչման օրը կարող է կրեդիտորական պարտքը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ: Սույն կետով նախատեսված դեպքերում սույն կարգով սահմանված դուրսգրման պարտականությունը չի գործում:

6. Սույն կարգը սահմանված է շահութահարկի հաշվառման կարգավորման նպատակով և դատարանի, պետական կառավարման մարմինների, բանկի կամ նրա հաճախորդների կամ վերջիններիս բաժնետիրոջ, կամ որևէ այլ անձի կողմից սույն կարգի որևէ դրույթ կամ հասկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպես բանկի և պարտատիրոջ միջև իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերությունները սահմանափակող նորմ` պայմանագրի կնքման, կատարման, պարտավորության կատարման ժամկետի երկարաձգման, տոկոսների, տուժանքների հաշվարկման, պարտավորության դադարման և ցանկացած այլ հարցի վերաբերյալ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2003
N 248-Ն
Որոշում