«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 1996 թ. թիվ 369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հարկ վճարող այն ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները, որոնք մինչև 1996 թվականի դեկտեմբերի 1-ը ամբողջությամբ մարել են պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով 1996 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքները կամ 1996 թվականի նոյեմբերի 1-ից կատարել են այդ ապառքների գումարները գերազանցող վճարումներ, ամբողջությամբ ազատել հաշվարկված (այդ թվում` հարկային մարմինների արձանագրություններով) և 1996 թվականի դեկտեմբերի 1-ի գրությամբ չվճարված տույժերից:
i
2. Հայաստանի Հանրապետության հարկ վճարող այն ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներին, որոնք մինչև 1996 թվականի դեկտեմբերի 20-ը ամբողջությամբ կմարեն պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով 1996 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքները կամ 1996 թվականի դեկտեմբերի 1-ից կկատարեն այդ ապառքների գումարները գերազանցող վճարումներ, ազատել հաշվարկված (այդ թվում` հարկային մարմինների արձանագրություններով) և 1996 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չվճարված տույժերից` 50 տոկոսի չափով:
i
3. Սույն որոշմամբ 1996 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում լրիվ կամ մասնակի վճարված (գանձված) տույժերից ազատելու դեպքում առաջացած գերավճարներն ուղղել միայն ապառքների կամ հետագա վճարումների մարմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 6-ից: