Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.1069.020903

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2003 թվականի N 1069-Ն

 

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 2.19-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի տեղեկագրի 2003 թվականի 2-րդ և 3-րդ համարների տպագրական ծառայությունների գնման պայմանագրին` դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց և վերսկսել պայմանագրի ֆինանսավորումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2003
N 1069-Ն
Որոշում