Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ...

31.07.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.07.2011  -ից մինչեւ   31.07.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 17.07.14 թիվ 727-Ն որոշում)

i

040.1055.300803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1055-Ն

 

i

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 21-ի N 1055-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (այդ թվում` օտարերկրյա) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` ընդերքօգտագործողներ) կողմից կատարվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:

i

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

(2-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 65-Ն, 30.06.11 թիվ 894-Ն որոշումներ)

i

3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի լրակազմ փաթեթի պատճենի առկայության դեպքում լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում` ըստ ուսումնասիրության ձևերի:

(3-րդ կետը փոփ. 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

i

4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են պետական գրանցման գրանցամատյանում, և տրվում է գրանցման մասին տեղեկանք` 3 օրինակից. առաջինը տրամադրվում է ընդերքօգտագործողին, 2-րդ օրինակը` պետական գրանցում կատարող մարմնին, իսկ 3-րդ օրինակը` հանքային իրավունք տրամադրող մարմնին:

(4-րդ կետը փոփ. 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

i

5. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` հաշվետվությունների հաշվառման գրանցամատյանում:

(5-րդ կետը փոփ. 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

i

7. Ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ:

i

8. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում փոփոխության կատարման դեպքում աշխատանքը վերագրանցվում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն:

(8-րդ կետը փոփ. 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

i

9. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մասին հաշվետվությունների յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա պետք է նշված լինի պետական գրանցման համարը:

(9-րդ կետը փոփ. 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

i

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

i

12. Սույն կարգի 5-րդ կետում նշված ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) լիազոր մարմնում պահպանվում է անժամկետ:

(12-րդ կետը փոփ. 30.06.11 թիվ 894-Ն որոշում)

13. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում ու նյութերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև

 

i

ՏԵՂԵԿԱՆՔ N ____________

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդերքօգտագործման իրավունքը տալու _________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը և համարը)

____________________________________________________________________

 

Ընդերքօգտագործողի __________________________________________________

(լրիվ անվանումը, անունը, ազգանունը)

 

._____________________________________________________________________.

|NN |Պետական  |Ամսա-|ՈՒսումնասիրվող |Աշխատանքի|Աշխատանքների |Ծանոթա-  |

|ը/կ|գրանցման |թիվը |տեղամասի (և    |տեսակը   |կատարման     |գրություն|

|   |համարը   |     |օգտակար        |         |_____________|         |

|   |         |     |հանածոյի)      |         |սկիզբը|ավարտը|         |

|   |         |     |անվանումը և    |         |      |      |         |

|   |         |     |գտնվելու վայրը |         |      |      |         |

|___|_________|_____|_______________|_________|______|______|_________|

| 1 |    2    |  3  |       4       |    5    |  6   |  7   |    8    |

|___|_________|_____|_______________|_________|______|______|_________|

|___|_________|_____|_______________|_________|______|______|_________|

._____________________________________________________________________.

 

Տեղեկանքը տրվել է _________________________ 20 թ.

(օրը, ամիսը, ամսաթիվը)

 

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի

տնօրեն _________________ _____________________________

           (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 29.01.10 թիվ 65-Ն, 30.06.11 թիվ 894-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2003
N 1055-Ն
Որոշում