Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

 

 

040.1053.300803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1053-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՄԱՍԻՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 894420,392 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 9918,595 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) տասնհինգօրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մասիս» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Մասիս» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.

դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Մասիս» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 14-ի N 1053-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |        Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները     |Հաշվեկշռային |

|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|

|_________________________________________________________________________|

|                    I. Ոռոգման համակարգեր                                |

|_________________________________________________________________________|

|1. |Մասիսի պոմպակայան                                      |207324794    |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Արբաթ-Ազատաշենի պոմպակայան                             |13313471     |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Սայաթ-Նովայի ջրանցք                                    |213866403    |

|___|_______________________________________________________|_____________|

|4. |Դաշտավան-Զորակի բաժանարար                              |240915064    |

|___|_______________________________________________________|_____________|

|5. |Շադրլուի բաժանարար                                     |27884951     |

|___|_______________________________________________________|_____________|

|6. |Խաչփառ-Հայանիստի բաժանարար                             |49801799     |

|___|_______________________________________________________|_____________|

|7. |Արբաթի ջրանցք                                          |18900080     |

|___|_______________________________________________________|_____________|

|8. |Գեղանիստի ջրանցք                                       |65028238     |

|___|_______________________________________________________|_____________|

|9. |Ռանչպարի պոմպակայան                                    |37022914     |

|___|_______________________________________________________|_____________|

|10.|Մասիսի խորքային հոր                                    |4856688      |

|___|_______________________________________________________|_____________|

|11.|Վարչական շենք                                          |12443356     |

|___|_______________________________________________________|_____________|

|12.|Վալեր և  ճանապարհներ                                   |3062634      |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |894420392    |

|_________________________________________________________________________|

|                         II. Գույք                                       |

|_________________________________________________________________________|

|1. |Էքսկավատոր «Է0-2621»                                   |782006       |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Զոդման ագրեգատ                                         |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Ավտոմեքենա «ԳԱԶ-31029»                                 |3033073      |

|___|_______________________________________________________|_____________|

|4. |Ավտոմեքենա «ԳԱԶ-2410»                                  |368951       |

|___|_______________________________________________________|_____________|

|5. |Ավտոմեքենա «ԻԺ-2715»                                   |299937       |

|___|_______________________________________________________|_____________|

|6. |Ավտոմեքենա «ԳԱԶ-5327» (կողային)                        |733699       |

|___|_______________________________________________________|_____________|

|7. |Ավտոմեքենա «ՄԱԶ-5549» (ինքնաթափ)                       |824386       |

|___|_______________________________________________________|_____________|

|8. |Ավտոմեքենա «ՄԱԶ-45021» (ինքնաթափ)                      |531373       |

|___|_______________________________________________________|_____________|

|9. |Բուլդոզեր «ԴՏ-75»                                      |814872       |

|___|_______________________________________________________|_____________|

|10.|Էքսկավատոր «Է0-3323»                                   |936000       |

|___|_______________________________________________________|_____________|

|11.|Էլեկտրական զոդման ապարատ                               |34570        |

|___|_______________________________________________________|_____________|

|12.|Պահարան                                                |1058         |

|___|_______________________________________________________|_____________|

|13.|Պահարան                                                |1058         |

|___|_______________________________________________________|_____________|

|14.|Պահարան                                                |1058         |

|___|_______________________________________________________|_____________|

|15.|Պահարան                                                |1058         |

|___|_______________________________________________________|_____________|

|16.|Պահարան                                                |1153         |

|___|_______________________________________________________|_____________|

|17.|Պահարան                                                |1153         |

|___|_______________________________________________________|_____________|

|18.|Ղեկավարի սեղան                                         |8488         |

|___|_______________________________________________________|_____________|

|19.|Նիստերի սեղան                                          |3867         |

|___|_______________________________________________________|_____________|

|20.|Ռադիոկայան (մայր)                                      |434543       |

|___|_______________________________________________________|_____________|

|21.|Ռադիոկայան                                             |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|22.|Ռադիոկայան                                             |146726       |

|___|_______________________________________________________|_____________|

|23.|Ռադիոկայան                                             |147366       |

|___|_______________________________________________________|_____________|

|24.|Տարողություն                                           |16949        |

|___|_______________________________________________________|_____________|

|25.|Տարողություն                                           |13559        |

|___|_______________________________________________________|_____________|

|26.|Կշեռք                                                  |148098       |

|___|_______________________________________________________|_____________|

|27.|Տարողություն                                           |8911         |

|___|_______________________________________________________|_____________|

|28.|Համակարգիչ                                             |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|29.|Համակարգիչ                                             |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|30.|Տպիչ (պրինտեր)                                         |51886        |

|___|_______________________________________________________|_____________|

|31.|Համակարգիչ                                             |330020       |

|___|_______________________________________________________|_____________|

|32.|Տպիչ (պրինտեր)                                         |151385       |

|___|_______________________________________________________|_____________|

|33.|Աթոռ                                                   |9928         |

|___|_______________________________________________________|_____________|

|34.|Աթոռ                                                   |9928         |

|___|_______________________________________________________|_____________|

|35.|Գրասեղան                                               |35157        |

|___|_______________________________________________________|_____________|

|36.|Գրասեղան                                               |35157        |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |9918595      |

|___|_______________________________________________________|_____________|

|   |Ընդամենը                                               |904338987    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2003
N 1053-Ա
Որոշում