040.1051.300803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2003 թվականի N 1051-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԳԵՏԻԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 532700,063 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերն ու 11273,986 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի:
2. «Սպիտակ-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 64044,122 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերն ու 11457,767 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Սպիտակ ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սպիտակ-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Գետիկ» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.
դ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի «Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծախսային ծրագրով նախատեսված սուբսիդիայից ջրօգտագործողների ընկերությունների միջև կատարել համապատասխան մասհանումներ.
ե) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Գետիկ» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ:
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1051-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի անվանումները |Հաշվեկշռային |
|ը/կ| |արժեքը (դրամ)|
|___|_______________________________________________________|_____________|
| 1 | 2 | 3 |
|___|_______________________________________________________|_____________|
| | I. Ոռոգման համակարգեր | |

|1. |Շիրակամուտի վարչական տարածք |6973698 |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Վանաձորի պահեստներ |21541077 |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Նալբանդի մեծ ջրանցք |209941183 |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Սպիտակի ձախափնյա ջրանցք |74059049 |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Շիրակամուտի ավտոտնտեսություն |11746156 |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Սպիտակի N 2 պոմպակայան |9083644 |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Լեռնավանի պոմպակայան |15022853 |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |Խնկոյանի պոմպակայան |8874710 |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Արևաշողի պոմպակայան |5450266 |
|___|_______________________________________________________|_____________|
|10.|Հարթագյուղի պոմպակայան |10933392 |
|___|_______________________________________________________|_____________|
|11.|Սարահարթի պոմպակայան |17707457 |
|___|_______________________________________________________|_____________|
|12.|Սպիտակի պոմպակայան |44855090 |
|___|_______________________________________________________|_____________|
|13.|Գեղասարի պոմպակայան |16617835 |
|___|_______________________________________________________|_____________|
|14.|Սպիտակի պոմպակայան |32403752 |
|___|_______________________________________________________|_____________|
|15.|Սպիտակի N 1 պոմպակայան |20945555 |
|___|_______________________________________________________|_____________|
|16.|Ջրաշենի պոմպակայան |38290504 |
|___|_______________________________________________________|_____________|
|17.|Շիրակամուտի պոմպակայան |38170491 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ընդամենը |532700063 |
|___|_______________________________________________________|_____________|
| | II. Գույք | |

|1. |Ավտոկռունկ «ԿՍ-3577» |435294 |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Ռեզերվուար |54795 |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Ռեզերվուար |27397 |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Բուլդոզեր «ԴԶ-421» |567500 |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Հաստոց «ՎԱՎ 24142» |77922 |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Հղկող հաստոց-3կվ34 |187013 |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Համակարգիչ «Պենտիում-600» |382667 |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |Տպիչ սարք «Էպսոն 5700Լ» |89503 |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Ավտոմեքենա «ԳԱԶ-5201 ՄԶ 901» |293412 |
|___|_______________________________________________________|_____________|
|10.|Ավտոմեքենա «ԳԱԶ-5312 ԲՎ» |359179 |
|___|_______________________________________________________|_____________|
|11.|Ավտոմեքենա «ԿամԱԶ-5511» |1339105 |
|___|_______________________________________________________|_____________|
|12.|Ավտոմեքենա «ԿամԱԶ-5511» |1739692 |
|___|_______________________________________________________|_____________|
|13.|Սեղան` մեկ պահարանիկով (8 հատ) |36152 |
|___|_______________________________________________________|_____________|
|14.|Սեղան` երկու պահարանիկով |5875 |
|___|_______________________________________________________|_____________|
|15.|Աթոռ |5875 |
|___|_______________________________________________________|_____________|
|16.|Աթոռ (13 հատ) |13169 |
|___|_______________________________________________________|_____________|
|17.|Գրապահարան |9039 |
|___|_______________________________________________________|_____________|
|18.|Պահարան` մետաղյա (6 հատ) |13560 |
|___|_______________________________________________________|_____________|
|19.|Կարճալիքի անշարժ ռադիոկայան |2543808 |
|___|_______________________________________________________|_____________|
|20.|Կարճալիքի անշարժ ռադիոկայան |2543808 |
|___|_______________________________________________________|_____________|
|21.|Գերկարճալիքի ձեռքի ռադիոկայան (8 հատ) |1004896 |
|___|_______________________________________________________|_____________|
|22.|Գնացուցակների գիրք |16489 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ընդամենը |11273986 |
|___|_______________________________________________________|_____________|
| |Ընդամենը |543974049 |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1051-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍՊԻՏԱԿ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |Հաշվեկշռային |
|ը/կ| |արժեքը (դրամ)|
|___|_______________________________________________________|_____________|
| | I. Ոռոգման համակարգեր | |
|___|_______________________________________________________|_____________|
|1. |Գեղասարի ջրանցք |26403404 |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Շիրակամուտի պոմպակայան |37640718 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ընդամենը |64044122 |
|___|_______________________________________________________|_____________|
| | II. Գույք | |
|___|_______________________________________________________|_____________|
|1. |Էքսկավատոր «Է04321Բ» |1032258 |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Բուլդոզեր «ԴԶ-110» |1411765 |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Ինքնաթափ «ԿամԱԶ-5511» |1739692 |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Բետոնախառնիչ «ԿամԱԶ-5511» |2048818 |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Ավտոմեքենա «ԿամԱԶ-5410» |1236410 |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Ինքնաթափ «ՄԱԶ-3507» |455123 |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Ռեզերվուար |54795 |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |Ռեզերվուար |27397 |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Անգար |3451509 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ընդամենը |11457767 |
|___|_______________________________________________________|_____________|
| |Ընդամենը |75501889 |