Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ...

 

 

040.1037.270803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1037-Ն

 

i

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական հիմնարկը (այսուհետ` հիմնարկ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն):

Պետական կազմակերպությունը հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:

2. Ընկերության տնօրինության գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, 6492885 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն N 1 հավելվածի, սեփականության իրավունքով հանձնել պետական կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևանի Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող` 369936 դրամ ընդհանուր արժողությամբ, 734 քառ. մետր օգտակար մակերեսով տարածքը` համաձայն N 2 հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել պետական կազմակերպությանը` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկան պետական գույքի կառավարման և մասնավորեցման գործընթացին գիտամեթոդական աջակցությունն է, իսկ գործունեության հիմնական նպատակը` գիտական ու գիտատեխնիկական գործունեության իրականացումը.

բ) պետական կազմակերպությունն իրականացնում է գիտական և գիտատեխնիկական գործունեության հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

տեղեկատվական, խորհրդատվական ու հրատարակչատպագրական ծառայությունների մատուցում և սպասարկում.

անվճարունակության գործերով կառավարիչների ու քաղաքացիական ծառայողների պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում.

ասպիրանտուրայում ուսանելու միջոցով որակավորված գիտական կադրերի պատրաստում և ուսումնական ծրագրերի մշակում.

գ) պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար.

դ) պետական կազմակերպության հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:

i

5. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:

7. Պետական կազմակերպության վերակազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև պետական կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան, իսկ հաշվապահների վերապատրաստման և պետական գրանցման հետ կապված այլ ծախսերն իրականացնել հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 14-ի N 1037-Ն որոշման

 

ԿԱԶՄ

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________.

|NN |              Անվանումը                |  Սկզբնական   |

|ը/կ|                                       |արժեքը (դրամ) |

|___|_______________________________________|______________|

|1. |Գրասենյակային իրեր                     |4890000       |

|2. |Ավտոմեքենա «ԵրԱԶ» (1 հատ)              |102885        |

|3. |Գրադարանային ֆոնդ                      |1500000       |

|4. |Փոքրարժեք և  արագամաշ առարկաներ        |-             |

|___|_______________________________________|______________|

|   |Ընդամենը                               |6492885       |

.__________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 14-ի N 1037-Ն որոշման

 

ԿԱԶՄ

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.____________________________________________________________.

|    Անվանումը և  հասցեն     | Ամրացվող | Մեկ քառ.| Ընդհանուր|

|                            | տարածքի  | մետրի   | արժեքը   |

|                            | մակերեսը | արժեքը  | (դրամ)   |

|                            | (քառ. մ) | (դրամ)  |          |

|                            |          |         |          |

|____________________________|__________|_________|__________|

|Շենք (քաղ. Երևան,  Դավիթ    |734       |504      |369936    |

|Անհաղթի 23)                 |          |         |          |

|____________________________|__________|_________|__________|

|Ընդամենը                    |          |         |369936    |

.____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2003
N 1037-Ն
Որոշում