Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

 

 

040.1033.270803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1033-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՇՏԱՐԱԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արզնի-Շամիրամ-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 747669.917 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` միջտնտեսային նշանակության Քասախ-Էջմիածին մայր ջրանցքը և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Արզնի-Շամիրամ-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` «Արզնի-Շամիրամ-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) տասնհինգօրյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.

դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման 1-ին կետում նշված ոռոգման համակարգի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ոռոգման համակարգի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2003
N 1033-Ա
Որոշում