Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ...

23.12.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.09.2003  -ից մինչեւ   23.12.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 09.12.10 թիվ 1600-Ն որոշում)

i

040.0965.160803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2003 թվականի N 965-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ու «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 26 որոշման «թ» կետը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 31-ի N 965-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգը:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են այն չափման միջոցները, որոնց տեսակը հաստատված ու գրանցված է չափման միջոցների պետական գրանցումների մատյանում և որոնք ունեն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից տրված չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ (N 1 ձև) կամ սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով ու 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված փաստաթղթեր:

3. Չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատի փոխճանաչման համաձայնագրերի առկայության դեպքում նախարարությունը կատարում է օտարերկրյա սերտիֆիկատի վերաձևակերպում` տրամադրելով չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ:

4. Փոխճանաչման համաձայնագրերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության չափման միջոցներ ներմուծող իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) նախարարություն են ներկայացնում չափման միջոցի տեսակի հաստատման մասին հայտ (այսուհետ` հայտ) (2 օրինակից` հայերեն)` ներմուծման ենթակա չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատ ստանալու համար:

Հայտին կից ներկայացվում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը`

ա) չափման միջոցին ներկայացվող չափագիտական նորմերն ու անվտանգության պահանջները սահմանող նորմատիվ փաստաթղթերը,

բ) չափման միջոցի շահագործման փաստաթուղթը,

գ) չափման միջոցի տեսակի նկարագիրը,

դ) չափման միջոցի ստուգաչափման մեթոդիկան,

ե) անհրաժեշտության դեպքում նաև` չափման միջոցի ձեռքբերման փաստաթուղթը կամ հաշիվ-ապրանքագիրը:

5. Նախարարությունը կատարում է հայտի և դրան կից փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, որից հետո`

ա) եթե չափման միջոցի տեսակը հաստատված է եղել նախկինում և դրա մասին առկա է համապատասխան գրառում` չափման միջոցի պետական գրանցումների մատյանում, ապա չափման միջոցի նույնականացման գործընթացի ավարտից հետո 2-օրյա ժամկետում հայտատուին տրվում է եզրակացություն (N 2 ձև)` մաքսային մարմիններ ներկայացնելու համար.

բ) եթե չափման միջոցի տեսակը նախկինում հաստատված չի եղել, ապա նախարարությունը հայտի մեկ օրինակը ներկայացնում է պետական փորձարկումներ կատարող հավատարմագրված փորձարկման լաբորատորիա` չափման միջոցի տեսակի հաստատման նպատակով փորձարկումներ կատարելու համար.

գ) եթե նույնականացման գործընթացի ժամանակ պարզվում է, որ հայտատուի կողմից ներմուծված սարքավորումը չափման միջոց չէ և ենթակա չէ տեսակի հաստատման, ապա նախարարությունը տալիս է սարքավորման միջոց չհանդիսանալու մասին տեղեկանք (N 3 ձև):

6. Փորձարկումներ կատարող փորձարկման լաբորատորիան փորձարկման արդյունքների ձևակերպումից և հաստատումից հետո նախարարություն է ներկայացնում վավերագիր (ձևը սահմանված է չափումների միասնականության ապահովման համակարգի ազգային ստանդարտով):

7. Մաքսային հսկողության տակ գտնվող չափման միջոցի փորձարկման համար նմուշների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն: Նմուշների ընտրության մասին կազմվում է արձանագրություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 900 որոշմանը համապատասխան: Չափման միջոցների նմուշների վերադարձման մասին նշվում է փորձարկումն իրականացնող կազմակերպության և հայտատուի միջև կնքված պայմանագրում:

Այն չափման միջոցները, որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն շահագործման կամ տեղադրման վայրում, ներմուծվում են նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (N 4 ձև): Այս դեպքում ապրանքների ներմուծումն սկզբնապես թույլատրվում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, այսուհետև` մեկամսյա ժամկետում այդ ապրանքները մեկ այլ մաքսային ռեժիմով ձևակերպելու պայմանով:

8. Նախարարությունը հայտի և դրան կից փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության (ժամկետը` մինչև 2 օր) և փորձարկումների (ժամկետը սահմանվում է տվյալ չափման միջոցի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով) դրական արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ընդունում է որոշում չափման միջոցի տեսակի հաստատման և դրա գրանցման մասին: Որոշման ընդունումից հետո չափման միջոցների պետական գրանցումների մատյանում կատարվում է համապատասխան գրառում:

9. Չափման միջոցների տեսակի հաստատումը վավերացվում է տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի գործողության ժամկետը սահմանում է նախարարությունը:

10. Հայտի և դրան կից փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության և (կամ) փորձարկումների բացասական արդյունքներն ստացվելուց հետո մեկօրյա ժամկետում հայտը մերժվում է: Հայտատուին տրվում է տեղեկանք (N 3 ձև) մերժման մասին` մերժման պատճառի հիմնավորմամբ:

11. Հայաստանի Հանրապետություն առանց սերտիֆիկատի` նախարարության կողմից տրված տեղեկանքների հիման վրա ներմուծման ենթակա են այն չափման միջոցները, որոնք`

ա) նախատեսված են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար.

բ) ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով և նախատեսված չեն փոխադարձ հաշվարկների, առևտրային կամ արտադրական գործունեության համար:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ զինանշանի պատկերը

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

N ________

 

Տրված է ___ _________ 200 թ.

 

Գործում է մինչև ___ _________ 200 թ.

 

._______________.

._______________.

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

 

Սույն սերտիֆիկատը հավաստում է, որ ____________________________________

(արտադրողի, երկրի, _______________________________________________________________ պատրաստած

ֆիրմայի անվանումները) և ____________________________________________________ կողմից ներկայացված

(հայտատուի անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________

(չափման միջոցի անվանումը, տառային նշանակումը, քանակը, ձեռքբերման

պայմանագիրը և այլն)

 

համապատասխանում են _______________________________________________________

(ստանդարտի, տեխնիկական պայմանի անվանումները և (կամ) _____________________________________________________ սահմանված չափագիտական

տառային նշանակումը) բնութագրերին և անվտանգության պահանջներին. տեսակը հաստատվել և գրանցվել է չափման միջոցների պետական գրանցումների մատյանում` N ______- -ով, և թույլատրվել է կիրառել Հայաստանի Հանրապետությունում:

 

ՀՀ առևտրի և տնտեսական

    զարգացման նախարար       ___________________  ______________________

                             (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

___ _________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Տրված է ___ _________ 200 թ.

 

Գործում է մինչև ___ _________ 200 թ.

 

Սույն փաստաթուղթը հավաստում է, որ ____________________________________

(արտադրողի, երկրի, _______________________________________________________________ պատրաստած

ֆիրմայի անվանումները) և ____________________________________________________ կողմից ներկայացված

(հայտատուի անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________

          (չափման միջոցի անվանումը, քանակը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

համապատասխանում են _______________________________________________________

(ստանդարտի, տեխնիկական պայմանի անվանումները և (կամ) _____________________________________________________ սահմանված չափագիտական

տառային նշանակումը) բնութագրերին, տեսակը հաստատվել ու գրանցվել է չափման միջոցների պետական գրանցումների մատյանում` N ______- -ով, և թույլատրվել է կիրառել Հայաստանի Հանրապետությունում:

 

ՀՀ առևտրի և տնտեսական

    զարգացման նախարար       ___________________  ______________________

                             (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

___ _________ 200 թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

________________________________________

                                  (հայտատուի անունը, ազգանունը (անվանումը)

 

Ի պատասխան Ձեր ___________________________ հայտի` տեղեկացնում եմ, որ

(հայտի համարը և ամսաթիվը) Ձեր կողմից ներմուծված _________________________________________________ -ը

(սարքավորման անվանումը, քանակը, ներմուծման փաստաթղթի

համարը) չափման միջոց չէ և ենթակա չէ տեսակի հաստատման:

 

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

         տեղակալ            ___________________  ______________________

                             (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

___ _________ 200 թ.

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

________________________________________

                                  (հայտատուի անունը, ազգանունը (անվանումը)

 

Ի պատասխան Ձեր ___________________________ հայտի` տեղեկացնում եմ, որ

(հայտի համարը և ամսաթիվը) Ձեր կողմից ներմուծված ____________________________________________________

(չափման միջոցի անվանումը, քանակը, ներմուծման

փաստաթղթի համարը) չափման միջոցի պետական փորձարկումները հնարավոր է իրականացնել շահագործման կամ տեղադրման վայրում:

 

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

         տեղակալ            ___________________  ______________________

                             (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

___ _________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.2003
N 965-Ն
Որոշում