Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0942.070803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2003 թվականի N 942-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կողմից վարձակալվող տարածքների հիմնանորոգման աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 13100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հուլիսի 31-ի

N 942-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջե- |  Բյուջետային ծախսերի գործառական          |Վերաբաշխում          |

|տային   |  դասակարգման խմբերի և  ենթախմբերի,       |«Հայաստանի           |

|ծախսերի |  տնտեսագիտական դասակարգման հոդվածների,   |Հանրապետության 2003  |

|գործառա-|  ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք         |թվականի պետական      |

|կան դասա|  իրականացնող մարմինների անվանումները     |բյուջեի մասին»       |

|կարգման |                                          |Հայաստանի            |

|________|                                          |Հանրապետության օրենքի|

|խ |ենթա-|                                          |N 1 հավելվածում և    |

|ու|խում-|                                          |փոփոխություններ      |

|մ |բը   |                                          |Հայաստանի            |

|բ |     |                                          |Հանրապետության       |

|ը |     |                                          |կառավարության 2003   |

|  |     |                                          |թվականի փետրվարի 6-ի |

|  |     |                                          |N 184-Ն որոշման N 5  |

|  |     |                                          |հավելվածում          |

|__|_____|__________________________________________|_____________________|

|  |     |                                          |ինն ամիս |   տարի    |

|__|_____|__________________________________________|_________|___________|

|11| 01  |01. Գործադիր իշխանության, պետական         |675.0    |900.0      |

|  |     |կառավարման հանրապետական և  տարածքային     |         |           |

|  |     |կառավարման մարմինների պահպանում           |         |           |

|  |     |__________________________________________|_________|___________|

|  |     |ՀՀ բնապահպանության նախարարություն         |         |           |

|  |     |            այդ թվում`                    |         |           |

|  |     |բյուջետային ծախսերի տնտեսագիտական         |675.0    |900.0      |

|  |     |դասակարգման «Գույքի վարձակալության ծախսեր»|         |           |

|  |     |հոդված                                    |         |           |

|__|_____|__________________________________________|_________|___________|

|14| 06  |02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ`    |-675.0   |-900.0     |

|  |     |չկանխատեսված ծախսերի համար                |         |           |

|  |     |ՀՀ կառավարություն                         |         |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.2003
N 942-Ա
Որոշում