040.0936.070803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2003 թվականի N 936-Ն
i
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՅՈՒՎԱԴԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 133-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2003 թվականի հուլիսի 13-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Փամբակի գյուղական համայնքի ղեկավարի և Սյունիքի մարզի Նյուվադիի գյուղական համայնքի ղեկավարի ընտրությունների վերաքվեարկության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 105570 դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Գեղարքունիքի մարզի Փամբակի և Սյունիքի մարզի Նյուվադիի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հուլիսի 31-ի
N 936-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՅՈՒՎԱԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 1000
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(2 x 52000) 104000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(314 ընտրող + 314 x 0,05) x 5 դրամ 1570
____________________________________________________________
Ընդամենը 105570