i
(ուժը կորցրել է 17.05.12 թիվ 612-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա)
040.0893.280703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2003 թվականի N 893-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 893-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ
Ավազ և կոպիճ
Գլաքար
Կավ
Դոլոմիտ
Ավազաքար
Մերգել
Կրաքար
Հրաբխային խարամ
Տուֆ
Բազալտ
Անդեզիտ
Գրանիտ-գրանոդիորիտ
Գրունտային ջրեր
Հավելված N 2
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 893-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ
Բոլոր տեսակի մետաղական օգտակար հանածոները, նավթը և գազը
Պետական միջոցներով ուսումնասիրված և հաստատված հանքավայրերում առկա բոլոր ոչ մետաղական օգտակար հանածոները
Ընդերքօգտագործողի ներդրումների հաշվին ուսումնասիրված և հաստատված հանքավայրերում առկա բոլոր ոչ մետաղական օգտակար հանածոները, որոնց վերաբերյալ երկրաբանական տեղեկատվությունը տնօրինելու իրավունքը սահմանված կարգով անցել է Հայաստանի Հանրապետությանը:
(2-րդ հավելվածը փոփ. 30.11.06 թիվ 1680-Ն, 09.09.10 թիվ 1168-Ն որոշումներ)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 893-Ն որոշման
ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը ներառում է աշխատանքների հետևյալ ձևերը`
Աերոֆոտոհանույթ
Աերոտիեզերական հանույթ
Աերոգեոֆիզիկական հանույթ
Գրավիմետրական (ծանրաչափական) հանույթ
Ռադիոչափական հանույթ, ռադիոակտիվ տարրերի որոնումներ ու հետախուզություն
Ռադիոկապ և վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների տեղադրման հետ
կապված երկրաբանական ուսումնասիրություն