Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

 

 

040.0891.280703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2003 թվականի N 891-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՄԽՉՅԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 680449,804 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 2479,007 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մխչյան» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծախսային ծրագրով նախատեսված սուբսիդիայից ջրօգտագործողների ընկերությունների միջև կատարել համապատասխան մասհանումներ.

դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Մխչյան» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման և պահպանության նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 891-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

._______________________________________________________________________.

|NN |        Ոռոգման համակարգերի և  գույքի           |  Արժեքը (դրամ)   |

|ը/կ|                անվանումները                    |                  |

|_______________________________________________________________________|

|                   I. Ոռոգման համակարգեր                               |

|_______________________________________________________________________|

|1. |Բուրաստանի պոմպակայան                           |26541195          |

|___|________________________________________________|__________________|

|2. |Բաղրամյանի պոմպակայան                           |20044721          |

|___|________________________________________________|__________________|

|3. |Արաքսավանի պոմպակայան                           |4206654           |

|___|________________________________________________|__________________|

|4. |Մխչյանի հեռ. ջրանցք                             |536152323         |

|___|________________________________________________|__________________|

|5. |Մասիս-Դիմիտրով բաժանարար                        |909997            |

|___|________________________________________________|__________________|

|6. |Այգեստան-Ոստան բաժանարար                        |18802175          |

|___|________________________________________________|__________________|

|7. |Արտաշատ-Դալար բաժանարար                         |52382969          |

|___|________________________________________________|__________________|

|8. |Բաղրամյանի պոմպակայանի ներքին գոտու ձախ ճյուղ   |696201            |

|___|________________________________________________|__________________|

|9. |Բաղրամյանի պոմպակայանի ներքին գոտու աջ ճյուղ    |1595300           |

|___|________________________________________________|__________________|

|10.|Բաղրամյանի պոմպակայանի ներքին գոտու ձախ ճյուղ,  |19118269          |

|   |աջ ճյուղ                                        |                  |

|___|________________________________________________|__________________|

|   |ընդամենը                                        |680449804         |

|_______________________________________________________________________|

|                   II. Գույք                                           |

|_______________________________________________________________________|

|1. |Ավտոմեքենա «ՎԱԶ-2106»                           |228536            |

|___|________________________________________________|__________________|

|2. |Ավտոմեքենա «ԻԺ-2712»                            |186474            |

|___|________________________________________________|__________________|

|3. |Ավտոմեքենա «ՎԱԶ-2106»                           |1250000           |

|___|________________________________________________|__________________|

|4. |Համակարգիչ «Պենտիում-3» 1000MHz                 |330020            |

|___|________________________________________________|__________________|

|5. |Համակարգիչ «Պենտիում»                           |150000            |

|___|________________________________________________|__________________|

|6. |Տպիչ սարք «LJ-1000»                             |151385            |

|___|________________________________________________|__________________|

|7. |Ռադիոկայան «Ստանդարտ»                           |182592            |

|___|________________________________________________|__________________|

|   |ընդամենը                                        |2479007           |

|___|________________________________________________|__________________|

|   |Ընդամենը                                        |682928811         |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2003
N 891-Ա
Որոշում