040.0890.280703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 2003 թվականի N 890-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐԱՐԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերի ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 2313974,024 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 4262,184 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արարատյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արարատ» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծախսային ծրագրով նախատեսված սուբսիդիայից ջրօգտագործողների ընկերությունների միջև կատարել համապատասխան մասհանումներ.
դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Արարատ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման և պահպանության նկատմամբ:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 890-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._______________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի անվանումները | Արժեքը (դրամ) |
|ը/կ| | |
|_______________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_______________________________________________________________________|
|1. |Նոյակերտի պոմպակայան |10985362 |
|___|________________________________________________|__________________|
|2. |Խոր-Վիրապի պոմպակայան |360539797 |
|___|________________________________________________|__________________|
|3. |Ավշար-Այգավանի պոմպակայան |714479365 |
|___|________________________________________________|__________________|
|4. |Արազափի 1-ին աստիճանի պոմպակայան |167427520 |
|___|________________________________________________|__________________|
|5. |Արմաշի պոմպակայան |107265597 |
|___|________________________________________________|__________________|
|6. |Ձախ ճյուղի (Արարատի) պոմպակայան |108913235 |
|___|________________________________________________|__________________|
|7. |Ձախ ճյուղի հողային հունով ջրանցք |7190302 |
|___|________________________________________________|__________________|
|8. |Ձախ ճյուղի բետոնային ջրանցք |567374338 |
|___|________________________________________________|__________________|
|9. |Արազափի ջրհան կայանի վերին գոտու հեռացնող ջրանցք|48682503 |
|___|________________________________________________|__________________|
|10.|Զանգակատուն-Սևակավանի ջրագիծ |221416005 |
|___|________________________________________________|__________________|
| |ընդամենը |2313974024 |
|_______________________________________________________________________|
| II. Գույք |
|_______________________________________________________________________|
|1. |Ավտոմեքենա «Նիվա-2121» |2319032 |
|___|________________________________________________|__________________|
|2. |Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» |193909 |
|___|________________________________________________|__________________|
|3. |Համակարգիչ «Պենտիում» |510223 |
|___|________________________________________________|__________________|
|4. |Համակարգիչ «Պենտիում» |510223 |
|___|________________________________________________|__________________|
|5. |Համակարգիչ «Պենտիում» |302106 |
|___|________________________________________________|__________________|
|6. |Մոնիտոր |80000 |
|___|________________________________________________|__________________|
|7. |Տպիչ սարք |119337 |
|___|________________________________________________|__________________|
|8. |Տպիչ սարք |90000 |
|___|________________________________________________|__________________|
|9. |Կոնդիցիոներ «ԲԿ-1500» |25833 |
|___|________________________________________________|__________________|
|10.|Ֆաքսի ապարատ |54545 |
|___|________________________________________________|__________________|
|11.|Սառնարան «Մինսկ 118-1» |8286 |
|___|________________________________________________|__________________|
|12.|Մայր ռադիոկայան «Քենվուդ» ՏՆ22Ե 91100334 |45011 |
|___|________________________________________________|__________________|
|13.|Ռադիոկայան «Ստանդարտ» 70Կ 139005 |3679 |
|___|________________________________________________|__________________|
| |ընդամենը |4262184 |
|___|________________________________________________|__________________|
| |Ընդամենը |2318236208 |
._______________________________________________________________________.