Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇ ...

01.07.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2013  -ից մինչեւ   01.07.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)

i

040.0837.120703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2003 թվականի N 837-Ն

 

i

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.05.07 թիվ 610-Ն, 01.11.07 թիվ 1263-Ն որոշումներ)

i

1.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1-րդ կետը լրաց. 01.11.07 թիվ 1263-Ն որոշում)

1.2. Սահմանել ոստիկանությունում աշխատած տարիների համար ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ նախատեսվող հավելումները` համաձայն N 3 հավելվածի:

(1.2-րդ կետը լրաց. 01.11.07 թիվ 1263-Ն որոշում)

1.3. Սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում կամ աշխատավարձի ֆոնդի տնտեսական միջոցների հաշվին պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ նշանակելու, բարեխիղճ աշխատանքի համար խրախուսելու, ինչպես նաև առողջության համար վնասակար կամ առողջության համար առանձնապես վնասակար կամ առանձնապես ծանր աշխատանքի կատարման համար սույն որոշման 3.3-րդ կետով նախատեսված չափերով հավելումներ վճարելու իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին:

(1.3-րդ կետը լրաց. 01.11.07 թիվ 1263-Ն որոշում)

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:

(2-րդ կետը փոփ. 10.05.07 թիվ 610-Ն որոշում)

i

3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափից բարձր դրույքաչափ:

(3-րդ կետը փոփ. 17.01.08 թիվ 33-Ն որոշում)

i

3.1. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին խրախուսել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:

(3.1-րդ կետը փոփ. 17.01.08 թիվ 33-Ն որոշում)

3.2. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:

i

3.2.1. ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` պաշտոնային դրույքաչափի չափով:

(3.2.1-րդ կետը լրաց. 01.11.07 թիվ 1263-Ն որոշում)

i

3.3. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում տալ հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:

(3.3-րդ կետը փոփ. 17.01.08 թիվ 33-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 10.05.07 թիվ 610-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(որոշումը փոփ. 11.05.06 թիվ 894-Ն, 06.12.12 թիվ 1527-Ն որոշումներ)

(վերնագիրը փոփ. 10.05.07 թիվ 610-Ն, 01.11.07 թիվ 1263-Ն, 17.01.08 թիվ 33-Ն, 06.12.12 թիվ 1527-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 3-ի N 837-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

 

.________________________________________________________________.

|NN |           Պաշտոնի անվանումը                  |Նվազագույն   |

|ը/կ|                                              |պաշտոնային   |

|   |                                              |դրույքաչափը  |

|   |                                              |(դրամ)       |

|___|______________________________________________|_____________|

| 1 |                     2                        |      3      |

|___|______________________________________________|_____________|

|1. |Նախարարի խորհրդական                           |       109244|

|___|______________________________________________|_____________|

|2. |Մարզպետի, հանրապետական գործադիր այլ           |             |

|   |մարմնի ղեկավարի խորհրդական                    |        94255|

|___|______________________________________________|_____________|

|3. |Նախարարի օգնական, մամուլի քարտուղար           |        83008|

|___|______________________________________________|_____________|

|4. |Նախարարի տեղակալի օգնական                     |        74578|

|___|______________________________________________|_____________|

|5. |Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի    |             |

|   |ղեկավարի օգնական, մամուլի քարտուղար           |        71766|

|___|______________________________________________|_____________|

|6. |Ռեֆերենտ                                      |        60524|

|___|______________________________________________|_____________|

|7. |Պարետ                                         |        59525|

|___|______________________________________________|_____________|

|8. |Տնտեսվար, պահեստապետ                          |        59525|

|___|______________________________________________|_____________|

|9. |Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի    |             |

|   |տեխնիկ, վարորդ                                |        59525|

|___|______________________________________________|_____________|

|10.|Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող|        59525|

|___|______________________________________________|_____________|

|11.|Հավաքարար                                     |        59525|

|___|______________________________________________|_____________|

|12.|Պահակ                                         |        59525|

|___|______________________________________________|_____________|

|13.|Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ             |        59525|

|___|______________________________________________|_____________|

|14.|Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ    |        82384|

|___|______________________________________________|_____________|

|15.|Մեթոդիստ                                      |        69889|

|___|______________________________________________|_____________|

|16.|Բժիշկ-փորձագետ                                |        69889|

|___|______________________________________________|_____________|

|17.|Բժիշկ-հիգիենիստ                               |        66766|

|___|______________________________________________|_____________|

|18.|Բժիշկ-համաճարակաբան                           |        66766|

|___|______________________________________________|_____________|

|19.|Բուժվիճակագիր                                 |        59525|

|___|______________________________________________|_____________|

|20.|Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու      |             |

|   |աշխատող                                       |        59525|

.________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 10.05.07 թիվ 610-Ն, 01.11.07 թիվ 1263-Ն, 17.01.08 թիվ 33-Ն, 29.01.09 թիվ 85-Ն, 07.04.11 թիվ 357-Ն, 06.12.12 թիվ 1527-Ն, 27.06.13 թիվ 660-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2003 թվականի հուլիսի 10-ի

N 837-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |           Պաշտոնի անվանումը                       |Նվազագույն   |

|ը/կ|                                                   |պաշտոնային   |

|   |                                                   |դրույքաչափը  |

|   |                                                   |(դրամ)       |

|___|___________________________________________________|_____________|

| 1 |                     2                             |      3      |

|___|___________________________________________________|_____________|

|1. |ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական           |       132747|

|___|___________________________________________________|_____________|

|2. |ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, ՀՀ ոստիկանության |       120714|

|   |պետի առաջին տեղակալի խորհրդական                    |             |

|___|___________________________________________________|_____________|

|3. |Բաժանմունքի պետ, վարիչ բժշկական հաստատությունում`  |        99567|

|   |ընդունարանի, կաբինետի, բաժանմունքի                 |             |

|___|___________________________________________________|_____________|

|4. |Ֆինանսական մասի պետ, գլխավոր ինժեներ, գլխավոր      |        90906|

|   |մեխանիկ, ավտոտնտեսության պետ, ռազմականացված ջոկատի |             |

|   |պետ, բժիշկ, պրովիզոր                               |             |

|___|___________________________________________________|_____________|

|5. |Առաջատար մասնագետ, վարչության պետի օգնական,        |        85132|

|   |ռազմականացված ջոկատի պետի տեղակալ, ավագ` ինժեներ,  |             |

|   |հաշվապահ                                           |             |

|___|___________________________________________________|_____________|

|6. |Մասնագետ` իրավախորհրդատու, տնտեսագետ, ինժեներ,     |        76472|

|   |մեխանիկ, հաշվապահ, կադրերի գծով տեսուչ, արհեստանոցի|             |

|   |վարիչ, անասնաբույժ                                 |             |

|___|___________________________________________________|_____________|

|7. |Ավագ` տեսուչ, բուժքույր                            |        69254|

|___|___________________________________________________|_____________|

|8. |Տեսուչ, տեխնիկ, մերսող, մեթոդիստ, բուժակ,          |        59525|

|   |բուժքույր, լաբորանտ, դեղագործ, ատամնատեխնիկ,       |             |

|   |բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ, համաճարակագետի  |             |

|   |օգնական                                            |             |

|___|___________________________________________________|_____________|

|9. |Ավագ` հաշվառող, անձնագրավար, խոհարար, գեղարվեստական|        59525|

|   |մասի ղեկավար                                       |             |

|___|___________________________________________________|_____________|

|10.|Վարիչ` ֆոտոլաբորատորիայի, լվացքատան, ճաշարանի,     |        59525|

|   |կաթսայատան պետ, գանձապահ, պահեստապետ, մատուցող,    |             |

|   |մեքենագրուհի, անձնագրավար, քարտուղար-մեքենագրուհի, |             |

|   |դիսպետչեր, պարետ, բուժմատենավար, քույր-տնտեսուհի,  |             |

|   |կրտսեր բուժքույր, կրտսեր բուժքույր-հիվանդապահ,     |             |

|   |հաշվառող, խմբի պետ                                 |             |

|___|___________________________________________________|_____________|

|11.|Ավագ` հրաձիգ, գրադարանավար, օպերատոր, գործավար,    |        59525|

|   |արխիվագետ, ադմինիստրատոր, անցագրային կետի հերթապահ,|             |

|   |վարորդ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող,  հաշվետար,       |             |

|   |բուֆետապան, խոհարար, փականագործ-էլեկտրիկ, էլեկտրիկ,|             |

|   |սանտեխնիկ, եռակցող, թիթեղագործ, հյուսն,            |             |

|   |կարբյուրատորագործ, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեխանիկ, |             |

|   |գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող,            |             |

|   |շարժիչագործ, ավտովերանորոգող, հնոցապան, դերձակ,    |             |

|   |կոշկակար, արդուկող, գրադարանի վարիչ, շենքերի,      |             |

|   |կառույցների և  սարքավորումների սպասարկման ու       |             |

|   |ընթացիկ վերանորոգման բանվոր                        |             |

|___|___________________________________________________|_____________|

|12.|Առաքիչ, մատակարար-առաքիչ, գրադարանավար, հավաքարար, |        59525|

|   |ախտահանող, պահակ, դռնապան, հատակ փայլեցնող,        |             |

|   |հանդերձապահ, ավտոլվացող, լվացարար, աման լվացող,    |             |

|   |այգեպան, հրաձիգ և  այլ սպասարկող անձնակազմ         |             |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը լրաց. 01.11.07 թիվ 1263-Ն, 29.01.09 թիվ 85-Ն, 07.04.11 թիվ 357-Ն, 06.12.12 թիվ 1527-Ն, 27.06.13 թիվ 660-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2003 թվականի հուլիսի 10-ի

N 837-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

 

._______________________________________________________________.

|NN |Ոստիկանությունում աշխատած տարիները |Պաշտոնային դրույքաչափի |

|ը/կ|                                   |նկատմամբ սահմանվող     |

|   |                                   |հավելման չափը (տոկոս)  |

|___|___________________________________|_______________________|

|1. |            2-5                    |         5             |

|___|___________________________________|_______________________|

|2. |            5-10                   |        10             |

|___|___________________________________|_______________________|

|3. |           10-15                   |        15             |

|___|___________________________________|_______________________|

|4. |           15-20                   |        20             |

|___|___________________________________|_______________________|

|5. |           20 և  ավելի             |        25             |

._______________________________________________________________.

(3-րդ հավելվածը լրաց. 01.11.07 թիվ 1263-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2003
N 837-Ն
Որոշում