Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՒԾԱՐՎԱԾ «ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՒԾԱՐՎԱԾ «ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» ՓԱԿ ...

 

 

040.0831.120703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2003 թվականի N 831-Ն

 

i

ԼՈՒԾԱՐՎԱԾ «ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Լուծարված «Մայիսյանի մեխանիկական վերանորոգման» փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել դասական աճուրդով` որպես մեկ ամբողջական միավոր:

1.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3000.0 հազար դրամ:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո տասնօրյա ժամկետում կնքել պայմանագիր.

գ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2003
N 831-Ն
Որոշում