Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔ ...

14.04.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.07.2003  -ից մինչեւ   14.04.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 24.03.05 թիվ 328-Ն որոշում)

i

040.0808.100703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2003 թվականի N 808-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 50-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների ու կոչումների դրույքաչափերի համամասնությունների ցանկը` ելնելով զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 3-ի N 808-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ)

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների (այսուհետ` թռիչքային մասնագետներ) կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը:

Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով սահմանված պայմանների բավարարման դեպքում թռիչքային մասնագետների կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի (այսուհետ` դրույքաչափերի համամասնությունների հանրագումար) 70 տոկոսի չափով: Պահանջվող ստաժից ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի 2 տոկոսի չափով, իսկ աշխատած և ծառայության հետ չկապված յուրաքանչյուր լրիվ տարվա համար` 1 տոկոսի չափով:

Կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել դրույքաչափերի համամասնությունների հանրագումարը:

2. Կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է մինչև կենսաթոշակ նշանակելը ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով հաշվարկված ստաժին համապատասխան, որը հաստատվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի զբաղեցրած պաշտոնի, թռիչքային ժամերի և ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանքով ու թռիչքային գրքույկով:

3. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի երկարամյա ծառայության կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է` ելնելով կենսաթոշակի անցնելու պահին զբաղեցրած պաշտոնի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափի համամասնությունից, իսկ աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն հինգ օրացուցային տարի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում պաշտոններ զբաղեցրած լինելու դեպքում` այդ պաշտոնների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված առավել բարձր դրույքաչափի համամասնությունից:

4. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետների կենսաթոշակները սահմանված կարգով հաշվարկում և վերահաշվարկում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները` անձի գրավոր դիմելու և սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքերում:

Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է 2003 թվականի մայիսի 1-ից, եթե կենսաթոշակառուն դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմումը տալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Կենսաթոշակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով նշանակվում, վերահաշվարկվում և վճարվում է, եթե անձը ներկայացնում է թռիչքային աշխատանքներից ազատված լինելու մասին փաստաթուղթ:

Վերստին թռիչքային աշխատանքի անցնելու դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը, որը դադարեցնում է կենսաթոշակի վճարումը:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 3-ի N 808-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԵԼՆԵԼՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՑ

 

._________________________________________________________________________.

|NN |Քաղաքացիական ավիացիայի     |Պաշտոնների   |Քաղաքացիական    |Կոչումների|

|ը/կ|թռիչքահրամանատարական,      |դրույքաչափերի|ավիացիայի       |դրույքա-  |

|   |թռիչքահրահանգչական և       |համամասնու-  |թռիչքա-         |չափերի    |

|   |թռիչքային անձնակազմի       |թյունները    |հրամանատարական, |համամասնու|

|   |անդամների պաշտոնները`      |կենսաթոշակի  |թռիչքահրահանգչա-|թյունները |

|   |զինծառայողների սպայական,   |հաշվարկման   |կան և  թռիչքային|կենսա-    |

|   |ենթասպայական ու կրտսեր     |համար (դրամ) |անձնակազմի      |թոշակի    |

|   |հրամանատարական անձնակազմի  |             |անդամների       |հաշվարկման|

|   |պաշտոններին համապատասխան   |             |կոչումները`     |համար     |

|   |                           |             |զինծառայողների  |(դրամ)    |

|   |                           |             |սպայական,       |          |

|   |                           |             |ենթասպայական ու |          |

|   |                           |             |կրտսեր          |          |

|   |                           |             |հրամանատարական  |          |

|   |                           |             |անձնակազմի      |          |

|   |                           |             |կոչումներին     |          |

|   |                           |             |համապատասխան    |          |

|___|___________________________|_____________|________________|__________|

| 1 |             2             |      3      |       4        |    5     |

|_________________________________________________________________________|

|I. Թռիչքահրամանատարական անձնակազմի անդամներ                              |

|_________________________________________________________________________|

|1. |ՀՀ կառավարությանն առընթեր  |30500        |գեներալ-մայոր   |9320      |

|   |քաղաքացիական ավիացիայի     |             |                |          |

|   |գլխավոր վարչության պետ     |             |                |          |

|   |(գլխավոր վարչության պետ)   |             |                |          |

|2. |Գլխավոր վարչության պետի    |29500        |գնդապետ         |7760      |

|   |տեղակալ թռիչքային          |             |                |          |

|   |աշխատանքների գծով (կորպուսի|             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|3. |Ավիաթռիչքային              |29500        |գնդապետ         |7760      |

|   |ուսումնամարզական կենտրոնի  |             |                |          |

|   |պետ (կորպուսի հրամանատար)  |             |                |          |

|4. |Թռիչքների անվտանգության    |29500        |գնդապետ         |7760      |

|   |տեսչության տեսուչ-պետ      |             |                |          |

|   |(կորպուսի հրամանատար)      |             |                |          |

|5. |Թռիչքային աշխատանքի        |29500        |գնդապետ         |7760      |

|   |կազմակերպման բաժնի պետ     |             |                |          |

|   |(կորպուսի հրամանատար)      |             |                |          |

|6. |Միացյալ ավիաջոկատի և       |29500        |գնդապետ         |7760      |

|   |թռիչքային ջոկատի           |             |                |          |

|   |հրամանատար (կորպուսի       |             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|7. |Գլխավոր վարչության գլխավոր |27500        |գնդապետ         |7760      |

|   |ղեկապետ (վարչության պետ)   |             |                |          |

|8. |Գլխավոր վարչության         |27500        |փոխգնդապետ      |7300      |

|   |թռիչքային տեսուչ           |             |                |          |

|   |(վարչության պետ)           |             |                |          |

|9. |Թռիչքային ջոկատի           |27500        |փոխգնդապետ      |7300      |

|   |հրամանատարի տեղակալ        |             |                |          |

|   |(վարչության պետ)           |             |                |          |

|10.|Թռիչքային ջոկատի ավագ      |24500        |փոխգնդապետ      |7300      |

|   |ղեկապետ (գնդի հրամանատար)  |             |                |          |

|11.|Թռիչքային ջոկատի ավագ      |21500        |փոխգնդապետ      |7300      |

|   |բորտինժեներ (գումարտակի    |             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|12.|Թռիչքային ջոկատի ավագ      |19000        |կապիտան         |6200      |

|   |բորտռադիստ (վաշտի          |             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|13.|Ավիաէսկադրիլիայի           |25500        |փոխգնդապետ      |7300      |

|   |հրամանատար` Ա-310, ԻԼ-76,  |             |                |          |

|   |ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134,   |             |                |          |

|   |ԻԼ-18 ինքնաթիռների (բրիգադի|             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|14.|Ավիաէսկադրիլիայի           |24500        |մայոր           |6670      |

|   |հրամանատարի տեղակալ (գնդի  |             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|15.|Ավիաէսկադրիլիայի ղեկապետ   |21500        |մայոր           |6670      |

|   |(գումարտակի հրամանատար)    |             |                |          |

|16.|Ավիաէսկադրիլիայի           |19500        |մայոր           |6670      |

|   |բորտինժեներ (վաշտի         |             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|17.|Ավիաէսկադրիլիայի           |17000        |կապիտան         |6200      |

|   |բորտմեխանիկ (դասակի        |             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|18.|Ավիաէսկադրիլիայի բորտռադիստ|15500        |ավագ լեյտենանտ  |5740      |

|   |(ջոկի հրամանատար)          |             |                |          |

|19.|ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների |24500        |փոխգնդապետ      |7300      |

|   |և  ուղղաթիռի               |             |                |          |

|   |ավիաէսկադրիլիայի հրամանատար|             |                |          |

|   |(գնդի հրամանատար)          |             |                |          |

|20.|ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների |19500        |մայոր           |6670      |

|   |և  ուղղաթիռի               |             |                |          |

|   |ավիաէսկադրիլիայի           |             |                |          |

|   |հրամանատարի տեղակալ (վաշտի |             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|21.|Ավիաէսկադրիլիայի ղեկապետ,  |17000        |կապիտան         |6200      |

|   |բորտմեխանիկ (դասակի        |             |                |          |

|   |հրամանատար)                |             |                |          |

|_________________________________________________________________________|

|II. Թռիչքահրահանգչական անձնակազմի անդամներ                               |

|_________________________________________________________________________|

|1. |Գլխավոր վարչության         |27500        |փոխգնդապետ      |7300      |

|   |հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76,   |             |                |          |

|   |ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134,   |             |                |          |

|   |ԻԼ-18 ինքնաթիռների         |             |                |          |

|   |(վարչության պետ)           |             |                |          |

|2. |Ավիաէսկադրիլիայի           |24500        |մայոր           |6670      |

|   |հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76,   |             |                |          |

|   |ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134,   |             |                |          |

|   |ԻԼ-18 ինքնաթիռների         |             |                |          |

|   |(բաժանմունքի պետ)          |             |                |          |

|3. |ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների |17000        |կապիտան         |6200      |

|   |և  ուղղաթիռի               |             |                |          |

|   |ավիաէսկադրիլիայի հրահանգիչ |             |                |          |

|   |(դասակի հրամանատար)        |             |                |          |

|   |                           |             |                |          |

|_________________________________________________________________________|

|III. Թռիչքային անձնակազմի անդամներ                                       |

|_________________________________________________________________________|

|1. |Ինքնաթիռի հրամանատար`      |24500       |մայոր            |6670      |

|   |Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86,       |            |                 |          |

|   |ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18    |            |                 |          |

|   |ինքնաթիռների (գնդի         |            |                 |          |

|   |հրամանատար)                |            |                 |          |

|2. |Ինքնաթիռի II օդաչու (վաշտի |19500       |կապիտան          |6200      |

|   |հրամանատար)                |            |                 |          |

|3. |Ինքնաթիռի ղեկապետ (վաշտի   |19500       |կապիտան          |6200      |

|   |հրամանատար)                |            |                 |          |

|4. |Ինքնաթիռի բորտինժեներ      |19500       |կապիտան          |6200      |

|   |(վաշտի հրամանատար)         |            |                 |          |

|5. |Ինքնաթիռի բորտմեխանիկ      |17000       |կապիտան          |6200      |

|   |(դասակի հրամանատար)        |            |                 |          |

|6. |Ինքնաթիռի բորտռադիստ (ջոկի |15500       |ավագ լեյտենանտ   |5740      |

|   |հրամանատար)                |            |                 |          |

|7. |ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների |17000       |կապիտան          |6200      |

|   |և  ուղղաթիռի հրամանատար    |            |                 |          |

|   |(դասակի հրամանատար)        |            |                 |          |

|8. |Ինքնաթիռի II օդաչու (ջոկի  |15500       |ավագ լեյտենանտ   |5740      |

|   |հրամանատար)                |            |                 |          |

|9. |Ինքնաթիռի բորտմեխանիկ (ջոկի|15500       |ավագ լեյտենանտ   |5740      |

|   |հրամանատար)                |            |                 |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2003
N 808-Ն
Որոշում