Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ԵՎ «ԷՆԵՐ ...

 

 

040.0779.070703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2003 թվականի N 779-Ա

 

i

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ԵՎ «ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթները, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կառավարման բարելավման միջոցառումների մասին» N 166 որոշման 2-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի համաձայնությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման և էներգահամակարգի ընկերությունների մասնավորեցման հետագա գործընթացը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել`

ա) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերություն,

բ) «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ապահովել «Հայէներգո» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների միջև պարտքի փոխանցման մասին պայմանագրի կնքումը, որի համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանն է փոխանցում 1999 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված N 12(24)/CP-99 վարկային պայմանագրով ստացած 7962.0 մլն դրամի չափով բյուջետային վարկից 663.3 մլն դրամ գումարի պարտավորությունը (վերջինս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ նշված չափով և նույն պայմաններով կնքում է վարկային պայմանագիր), միաժամանակ նշված գումարի չափով մարվում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի գծով ունեցած պարտավորությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության գույքի (համաձայն NN 1 և 2 հավելվածների)` օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) օտարումը Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության)` «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքված N 23(35)/CP-99 վարկային պայմանագրով ստացած բյուջետային վարկի 418.5 մլն դրամ գումարի պարտավորության չմարված մնացորդի (հաշվի առնելով, որ վերջինս ներառում է 2003 թվականի հունիսի 1-ի դրությամբ հաշվարկված տոկոսագումարներն ու սղաճի հետևանքով` վերագնահատումը, իսկ մինչև այդ կողմերը փոխհամաձայնեցնում և նշված վարկային պայմանագրում կատարում են փոփոխություն` վարկի և տոկոսագումարների վերադարձման ժամկետը սահմանելով 2003 թվականի հունիսի 1-ը) և սույն որոշման 2-րդ կետում նշված 663,3 մլն դրամ գումարի պարտավորության դիմաց:

4. Սահմանել`

ա) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 706,8 մլն դրամ, որը կազմում է 70680 հասարակ (սովորական) բաժնետոմս: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 10000 դրամ է.

բ) «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 375,0 մլն դրամ, որը կազմում է 37500 հասարակ (սովորական) բաժնետոմս: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 10000 դրամ է:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի դիմաց վճարումներն իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված` շուկայական արժեքով գնահատված գույքով:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 06.11.03 թիվ 1694-Ն որոշում)

i

7. «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

8. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող պաշտոնատար անձանց և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` հինգօրյա ժամկետում հաստատել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունները և ապահովել նշված բաժնետիրական ընկերությունների պետական գրանցումը, ինչպես նաև սահմանված կարգով ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից` համապատասխան լիցենզիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով հայտ ներկայացնելը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) առանձնացնել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված վարչական շենքի (քաղաք Երևան, Աբովյան 27)` 1445 քառակուսի մետր մակերես ունեցող ընդհանուր տարածքը և այն վարձակալության հանձնել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) կուտակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վարձակալության գումարները և դրանք յուրաքանչյուր տարվա վերջում նպատակաուղղել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը.

գ) 10-օրյա ժամկետում ապահովել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացվող անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 2-ի N 779-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________.

|NN |      Անվանումը        |Քանակը|Շուկայական արժեքը`|

|   |                       |      |ներառյալ ավելացված|

|   |                       |      |արժեքի հարկը      |

|   |                       |      |(մլն դրամ)        |

|___|_______________________|______|__________________|

|1. |Շենք-շինություններ     |1 հատ |    105.0         |

|___|_______________________|______|__________________|

|2. |Այլ հիմնական միջոցներ  |-     |    557.1         |

|___|_______________________|______|__________________|

|3. |Տրանսպորտային միջոցներ |32 հատ|    19.5          |

|___|_______________________|______|__________________|

|4. |Հումք, նյութեր,        |      |                  |

|   |պահեստամասեր և  այլն   |-     |    25.2          |

|___|_______________________|______|__________________|

|   |Ընդամենը               |      |    706.8         |

._____________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 2-ի N 779-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________.

|NN |      Անվանումը        |Քանակը|Շուկայական արժեքը`|

|   |                       |      |ներառյալ ավելացված|

|   |                       |      |արժեքի հարկը      |

|   |                       |      |(մլն դրամ)        |

|___|_______________________|______|__________________|

|1. |Շենք-շինություններ     |1 հատ |    209.2         |

|___|_______________________|______|__________________|

|2. |Այլ հիմնական միջոցներ  |-     |    82.0          |

|___|_______________________|______|__________________|

|3. |Տրանսպորտային միջոցներ |19 հատ|    7.8           |

|___|_______________________|______|__________________|

|4. |Հումք, նյութեր,        |      |                  |

|   |պահեստամասեր և  այլն   |-     |    76.0          |

|___|_______________________|______|__________________|

|   |Ընդամենը               |      |    375.0         |

._____________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2003
N 779-Ա
Որոշում