040.0753.260603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2003 թվականի N 753-Ա
i
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂ-ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 5-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հարավային Կորեայում կայանալիք համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով 2003 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հարավային Կորեայի Դաեգու քաղաք գործուղել Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակություն (27 մարդ):
2. Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակության Հարավային Կորեա գործուղման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 09 ենթախմբի «11. Հարավային Կորեայում կայանալիք համաշխարհային ունիվերսիադայում ՀՀ ուսանող-մարզիկների մասնակցության ապահովման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ