Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ Հ ...

 

 

040.0744.240603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2003 թվականի N 744-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 13,5 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունիսի 17-ի N 744-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամ)

.____________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի          |Վերաբաշխում «Հայաստանի    |

|բը   |խում-|գործառական դասակարգման       |Հանրապետության 2003       |

|     |բը   |խմբերի և  ենթախմբերի,        |թվականի պետական բյուջեի   |

|     |     |բյուջետային ծախսերի          |մասին» Հայաստանի          |

|     |     |տնտեսագիտական դասակարգման    |Հանրապետության օրենքի     |

|     |     |հոդվածների, ֆինանսավորվող    |N 1 հավելվածում և         |

|     |     |ծրագրերի և  դրանք            |փոփոխություններ           |

|     |     |իրականացնող մարմինների       |Հայաստանի Հանրապետության  |

|     |     |անվանումները                 |կառավարության 2003        |

|     |     |                             |թվականի փետրվարի 6-ի      |

|     |     |                             |N 184-Ն որոշման N 5       |

|     |     |                             |հավելվածում (պակասեցվող   |

|     |     |                             |գումարները նշված են       |

|     |     |                             |բացասական, իսկ            |

|     |     |                             |ավելացվող գումարները`     |

|     |     |                             |դրական նշանով)            |

|     |     |                             |__________________________|

|     |     |                             |առաջին  | ինն   |  տարի   |

|     |     |                             |կիսամյակ| ամիս  |         |

|_____|_____|_____________________________|________|_______|_________|

| 01  | 01  |03. Գործադիր իշխանության     |-3000,0 |-8000,0|-13500,0 |

|     |     |պետական կառավարման           |        |       |         |

|     |     |հանրապետական և  տարածքային   |        |       |         |

|     |     |կառավարման մարմինների        |        |       |         |

|     |     |պահպանում                    |        |       |         |

|     |     |                             |        |       |         |

|     |     |ՀՀ կառավարության աշխատակազմ  |-3000,0 |-8000,0|-13500,0 |

|     |     |   այդ թվում`                |        |       |         |

|     |     |Գույք, գրասենյակային         |-2000,0 |-5000,0| -8000,0 |

|     |     |ապրանքներ և  նյութեր         |        |       |         |

|     |     |Կապի ծառայությունների        |-1000,0 |-3000,0| -5500,0 |

|     |     |վճարներ                      |        |       |         |

|_____|_____|_____________________________|________|_______|_________|

| 14  | 06  |02. ՀՀ կառավարության         |        |       |         |

|     |     |պահուստային ֆոնդ`            |        |       |         |

|     |     |չկանխատեսված ծախսերի համար   | 3000,0 | 8000,0| 13500,0 |

|     |     |                             |        |       |         |

|     |     |   ՀՀ կառավարություն         | 3000,0 | 8000,0| 13500,0 |

|     |     |   այդ թվում`                |        |       |         |

|     |     |Սուբսիդիաներ                 | 3000,0 | 8000,0| 13500,0 |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2003
N 744-Ն
Որոշում