Սեղմել Esc փակելու համար:
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՈՒ ԴԱՍԱԿԱՆ ...

 

 

040.0725.230603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2003 թվականի N 725-Ն

 

i

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՈՒ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 561 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Թիվ 36 տոնավաճառ» «փոքր» օբյեկտը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. «Փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 2888 հազար դրամ գնահատված «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության «Թիվ 36 տոնավաճառ» «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին:

1.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 2888 հազար դրամ:

1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 120,30 քառակուսի մետր մակերես զբաղեցնող «Թիվ 166 խանութ» «փոքր» օբյեկտը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ «ՍՍ Ինտերնեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2.2. «Փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 8863 հազար դրամ գնահատված «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության «Թիվ 166 խանութ» «փոքր» օբյեկտի վարձակալական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալին:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող վարձակալված պետական գույքի վաճառքի գինը` 4500 հազար դրամ:

2.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 561 որոշման 9.2-րդ կետով Սևանի կինոցանցի «Զանգու» կինոթատրոնի կազմից առանձնացված 61,75 քառակուսի մետր մակերես զբաղեցնող` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 1083 հազար դրամ գնահատված պետական գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:

3.2. Սահմանել պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը` 270750 դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Աշտարակ քաղաքի Երևանյան խճուղու մոտ գտնվող` 889,22 քառակուսի մետր մակերես զբաղեցնող` «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 73142976 դրամ գնահատված «Աշտարակի ավտոտեխսպասարկման կայան» «փոքր» օբյեկտը (ծածկագիրը` 13095) մասնավորեցնել դասական աճուրդով:

4.2. Սահմանել պետական գույքի դասական աճուրդով մասնավորեցման մեկնարկային գինը` 2194300 դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 561 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 9.2-րդ կետից հանել «Հրանտ» անհատական ձեռնարկություն» բառերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2003
N 725-Ն
Որոշում