040.0716.200603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2003 թվականի N 716-Ն
i
ՀԵՌՈՒՍՏԱՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «թ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 10 ենթախմբի «01. Հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 716-Ն որոշման
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԵՌՈՒՍՏԱՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| Հեռուստաֆիլմի անվանումը, |Քանակը| Մեկ | Առաջին |Ինն ամիս| Տարի |
| բեմադրող ռեժիսորը | |միավորի |կիսամյակ| | |
| | |նախահաշ-| | | |
| | | վային | | | |
| | | գինը | | | |
|_______________________________|______|________|________|________|_______|
|1. «37 րոպե Փելեշյանի մասին» | 1 |5000.0 |2000.0 |3750.0 |5000.0 |
| (Տ. Խզմալյան) | | | | | |
|_______________________________|______|________|________|________|_______|
|2. «Ժիրայր Ավետիսյան» | 1 |3500.0 |1400.0 |2625.0 |3500.0 |
| (Գ. Ղազարյան) | | | | | |
|_______________________________|______|________|________|________|_______|
|3. «Anno Domini» (Մ. Վաթինյան, | 1 |21378.4 |8551.3 |16033.8 |21378.4|
| Տ. Խզմալյան) | | | | | |
|_______________________________|______|________|________|________|_______|
| Ընդամենը | 3 |29878.4 |11951.3 |22408.8 |29878.4|
._________________________________________________________________________.