040.0681.120603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 681-Ն
i
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Օբյեկտների և փոխադրումների ռազմականացված պահպանություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` «Օբյեկտների և փոխադրումների ռազմականացված պահպանություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության սանիտարահամաճարակային տեղամասերի գույքի (համապատասխան շենքեր, շինություններ ու սարքավորումներ) (այսուհետ` գույք) անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը` այն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին գույքի անհատույց օտարման գործարքը կնքելիս հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ