040.0635.060603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2003 թվականի N 635-Ն
i
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման հավելվածի 95-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին օժանդակելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ներգրավել շահագրգիռ կազմակերպություններ, փորձագիտական խմբեր և փորձագետների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 635-Ն որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Գ. Վարդանյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության պետի տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական
եկամուտների քաղաքականության վարչության պետ
Փ. Թադևոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական
եկամուտների քաղաքականության վարչության պետի
տեղակալ-ոչ հարկային եկամուտների և մաքսային
քաղաքականության բաժնի պետ
Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի
մեթոդաբանության բաժնի պետ
Ա. Բալյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջազգային
հարկային հարաբերությունների գծով խորհրդատու
Ա. Մուրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության անուղղակի հարկերի և կանխիկ գործարքների
վարչարարության բաժնի պետ
Ա. Մեսրոպյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության ուղղակի հարկերի վարչարարության բաժնի պետ
Ա. Զարգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության հարկային վարչարարության բարեփոխումների
բաժնի պետ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության գույքային հարկերի և ոչ հարկային
եկամուտների բաժնի պետ
Ա. Սառիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և
վերլուծության վարչության պետական տուրքի,
լիցենզիաների և ակցիզային դրոշմանիշերի
հաշվառման բաժնի
Մ. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության վերահսկողության վարչության ստուգումների
համակարգման և ամփոփման բաժնի պետ
Գ. Քառյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
մաքսային գործի կատարելագործման բաժնի պետ
Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
(կազմը փոփ. 14.08.03 թիվ 1008-Ն, 04.09.03 թիվ 1117-Ն որոշումներ)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 635-Ն որոշման
i
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
.__________________________________________________________________.
|NN | Աշխատանքի նկարագիրը | Ժամկետը |
|ը/կ| | |
|___|__________________________________|___________________________|
|1. |Հարկային օրենսգրքի նախագծի |2003 թ. նոյեմբեր- 2004 թ. |
| |ընդհանուր մասի մշակում |օգոստոս |
|___|__________________________________|___________________________|
|2. |Հարկային օրենսգրքի նախագծի հատուկ |մինչև 2004 թվականի |
| |մասի մշակում, |նոյեմբեր |
| | այդ թվում` | |
|___|__________________________________|___________________________|
| |ավելացված արժեքի հարկի մասի |2003 թ. դեկտեմբեր-2004 թ. |
| |մշակում |հունվար |
|___|__________________________________|___________________________|
| |ակցիզային հարկի մասի մշակում |2004 թ. փետրվար |
|___|__________________________________|___________________________|
| |շահութահարկի մասի մշակում |2004 թ. մարտ-ապրիլ |
|___|__________________________________|___________________________|
| |եկամտահարկի մասի մշակում |2004 թ. մայիս |
|___|__________________________________|___________________________|
| |պարզեցված հարկի մասի մշակում |2004 թ. հունիս |
|___|__________________________________|___________________________|
| |հաստատագրված վճարների մասի |2004 թ. հուլիս |
| |մշակում | |
|___|__________________________________|___________________________|
| |գույքահարկի մասի մշակում |2004 թ. օգոստոս |
|___|__________________________________|___________________________|
| |հողի հարկի մասի մշակում |2004 թ. սեպտեմբեր |
|___|__________________________________|___________________________|
| |այլ պարտադիր վճարների մասի |2004 թ. հոկտեմբեր |
| |մշակում | |
|___|__________________________________|___________________________|
|3. |Հարկային օրենսգրքի նախագծի |2004 թ. նոյեմբեր |
| |անցումային մասի մշակում | |
.__________________________________________________________________.
(ժամանակացույցը փոփ. 14.08.03 թիվ 1008-Ն որոշում)