Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, Վ ...

 

 

040.0603.040603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2003 թվականի N 603-Ն

 

i

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 67 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 18 և 23-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 1126 հազ. դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնօրինության «ՈՒռուտի արտադրամասի» անավարտ շինարարության օբյեկտը (Լոռու մարզ, գ. ՈՒռուտ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` Ռուզան Բաղոյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AE 0360478, տրված` 053 կողմից, 1999 թվականի հոկտեմբերի 15-ին, հասցեն` Լոռու մարզ, գ. ՈՒռուտ):

1.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 580 հազ. դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ին` ներդնելով 3,0 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո ապահովել ութ աշխատատեղ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

1.5. Լոռու մարզպետին` ճշտել «ՈՒռուտի արտադրամաս» անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

1.6. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի N 67 որոշման 13.4-րդ կետով «Գործիքաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված և հաշվեկշռային մեթոդով 2437 հազ. դրամ գնահատված օժանդակ տնտեսության` Կարենիսի անավարտ շինարարության օբյեկտը (Կոտայքի մարզ, գ. Կարենիս) մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 609 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները`

անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը` 609 հազ. դրամ, 0,55 կշռային գործակից,

շինարարության ավարտման առավելագույն ժամկետը` երկու տարի, 0,05 կշռային գործակից,

շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը` 10 մլն դրամ, 0,4 կշռային գործակից:

2.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.6. Կոտայքի մարզպետին` ճշտել օժանդակ տնտեսության` Կարենիսի անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 1661 հազ. դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Նախագծային-նախահաշվային բյուրո» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Դավթաշեն թաղ.) մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` նախօրոք հայտնի գնորդ Իշխան Սարգսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0516014, տրված` 004 կողմից, 1997 թվականի սեպտեմբերի 26-ին, հասցեն` քաղ. Երևան, Արամ Խաչատրյան 14/2):

3.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 3 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

i

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2008 թվականի մայիսի 30-ը` ներդնելով 10 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո ստեղծել տաս աշխատատեղ:

(3.3-րդ կետը փոփ. 23.11.06 թիվ 1681-Ն որոշում)

3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման, գույքագրման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.5. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

3.6. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի N 219 որոշման 9.4-րդ կետով «Հիդրոապարատ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից «Մռավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` վարձակալ) վարձակալությամբ տրված պետական գույքը մասնավորեցնել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:

4.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով` 30958 հազ. դրամ գնահատված պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել պետական գույքի վարձակալին:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 7800,0 հազ. դրամ:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.5. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

5.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` 158085 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 157314 հազ. դրամ:

5.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 39330 հազ. դրամ:

5.4. «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 770 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 492 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 135 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 143 հազ. դրամ:

5.5. «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները`

անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը` 39330 հազ. դրամ, 0,55 կշռային գործակից,

շինարարության ավարտման առավելագույն ժամկետը` 3 տարի, 0,05 կշռային գործակից,

շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը` 50 մլն դրամ, 0,4 կշռային գործակից:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 1 ամսվա ընթացքում:

5.9. Գեղարքունիքի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշմանը կից ցանկից հանել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն» բաժնի 18-րդ տողը:

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 67 որոշման 16.1-ին և 16.2-րդ կետերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2003
N 603-Ն
Որոշում