Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ...

 

 

040.0618.040603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2003 թվականի N 618-Ն

 

i

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 12-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «04. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 2200 դատական փորձաքննության կատարում` դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան:

2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք սահմանել փորձագիտական աշխատանքի 1 ժամվա արժեքը` մեկ ԱՄՆ-ի դոլարի կեսին համարժեք դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը` համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարմանն առնչվող բոլոր ծախսերը, այդ թվում` փորձաքննության կատարումից հետո դատավարական և քննչական գործողություններին փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 22-ի N 618-Ն որոշման

 

ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ

 

.______________________________________________________________________.

|  Փորձաքննության   |Փորձա-   |   Որպես մեկ առանձին փորձաքննություն`   |

|      տեսակը       |գիտական  |           գնահատման չափանիշը           |

|                   |աշխատանքի|                                        |

|                   |նորմա-   |                                        |

|                   |տիվային  |                                        |

|                   |ժամածախսը|                                        |

|                   |  (ժամ)  |                                        |

|___________________|_________|________________________________________|

|Ձեռագրաբանական     |   45    |Միևնույն  անձի կողմից կատարված          |

|                   |         |հետազոտելի տեքստի կամ                   |

|                   |         |ստորագրությունների մեկ ամբողջությունը   |

|Հեղինակային        |   45    |Յուրաքանչյուր անձի նույնացումը          |

|Փաստաթղթաբանական   |   60    |Յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը    |

|Ֆոտոտեխնիկական     |   90    |Յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը        |

|Դիմանկարային       |   90    |Յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը        |

|Հետքաբանական       |   45    |Հետքը կամ հետքերի ամբողջությունը, որոնք |

|                   |         |թողնված են մեկ անձի կամ առարկայի կողմից |

|Ձգաբանական         |   60    |Դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը, |

|                   |         |ինչպես նաև  դեպքի հանգամանքների         |

|                   |         |հետազոտության հետ անմիջականորեն         |

|                   |         |չկապված, ինքնուրույն, նաև  մյուսների    |

|                   |         |մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն  |

|                   |         |համալիրի մեջ չմտնող հետազոտելի          |

|                   |         |յուրաքանչյուր օբյեկտը                   |

|Պայթյունատեխնիկական|   90    |Յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև     |

|                   |         |պայթյունի հանգամանքների հետազոտության   |

|                   |         |հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, |

|                   |         |նաև  մյուսների մաս չկազմող կամ          |

|                   |         |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ    |

|                   |         |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |

|Նյութագիտական      |   60    |Յուրաքանչյուր հետքը կամ հետքերի         |

|                   |         |համալիրը, ինչպես նաև  ինքնուրույն,      |

|                   |         |մյուսների մաս չկազմող հետազոտելի        |

|                   |         |յուրաքանչյուր օբյեկտը                   |

|Սննդային           |   60    |Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող      |

|                   |         |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը        |

|Տեսաձայնագրառման   |  120    |Յուրաքանչյուր հետազոտելի                |

|                   |         |տեսաձայնագրառումը                       |

|Հրդեհատեխնիկական   |   90    |Յուրաքանչյուր հրդեհը                    |

|Շինարարատեխնիկական |   60    |Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ  |

|                   |         |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ    |

|                   |         |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |

|Ճանապարհատրանս-    |   30    |Յուրաքանչյուր պատահարը                  |

|պորտային           |         |                                        |

|պատահարների        |         |                                        |

|հանգամանքների      |         |                                        |

|Տրանսպորտային      |   90    |Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ  |

|միջոցների          |         |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ    |

|տեխնիկական վիճակի  |         |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |

|Տրանսպորտային      |   90    |Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ  |

|հետքաբանական       |         |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ    |

|                   |         |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |

|Տնտեսագիտական      |  180    |Վերլուծությունների յուրաքանչյուր        |

|                   |         |համալիրը                                |

|Ապրանքագիտական     |   30    |Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ  |

|                   |         |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ    |

|                   |         |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2003
N 618-Ն
Որոշում