Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ Ա ...

 

 

040.0613.040603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 613-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐՈՒՄ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառային ֆոնդի հողերի պահպանության, քաղաքաշինական գործունեության և նպատակային օգտագործման խնդիրների կանոնակարգման, ինչպես նաև նշված տարածքներում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակեցման նպատակով և ելնելով Հայաստանի Հանրապետության հողային ու Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքերի, «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` ազգային պարկերի, արգելավայրերի տարածքներում և պետական անտառային ֆոնդի հողերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նպատակներով հողամասերի վարձակալության հանձնման լիազորությունները վերապահել նշված հողերն անժամկետ անհատույց օգտագործման իրավունք ունեցող համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման, անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման ու քաղաքաշինական գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 01.12.05 թիվ 2078-ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 01.12.05 թիվ 2078-ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 613-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐՈՒՄ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ազգային պարկերի և արգելավայրերի տարածքներում, ինչպես նաև պետական անտառային ֆոնդի հողերում հողօգտագործման, անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման և քաղաքաշինական գործունեության հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 01.12.05 թիվ 2078-ն որոշում)

2. Բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող պետական արգելոցներում, ինչպես նաև ազգային պարկերի տարածքներում գտնվող արգելոցային գոտիներում արգելվում է որևէ գործունեություն` բացառությամբ գիտահետազոտական աշխատանքների կատարման, պարկի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների և զբոսաշրջության նպատակով մուտք գործելու:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներին, բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրություններին և այլ իրավական ակտերին համապատասխան` արգելոցների ու պետական անտառային ֆոնդի հողերի ամբողջ տարածքը, ազգային պարկերի որոշակի տարածքներ անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված են նշված տարածքների կանոնադրություններով ամրագրված պահանջների կատարումն իրականացնող համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` համապատասխան պետական կազմակերպություն):

i

3.1. Անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխումը կատարվում է անտառաշինական նախագծերի, հողաշինարարական կամ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների հիման վրա:

(3.1-րդ կետը լրաց. 01.12.05 թիվ 2078-ն որոշում)

 

II. ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

4. Ազգային պարկերի, արգելավայրերի տարածքներում և պետական անտառային ֆոնդի հողերում վարձակալական իրավունքով հողահատկացում կարող է կատարվել միայն տվյալ տարածքի համար սահմանված կարգով մշակված ու հաստատված հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերի և անտառաշինական նախագծերի հիման վրա` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով, համապատասխան կանոնադրություններով և այլ իրավական ակտերով թույլատրված նպատակներով:

Ոչ կանոնադրական նպատակներով օգտագործման անհրաժեշտության և համապատասխան հիմնավորման դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է հողի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխություն` բնագավառի լիազոր մարմնի միջոցով:

i

5. Ազգային պարկերի և արգելավայրերի տարածքներում նրանց անհատույց օգտագործման տրամադրված հողերից հողամասերը վարձակալության են հանձնում համապատասխան պետական կազմակերպությունները` պետական կառավարման լիազորված մարմնի և համապատասխան համայնքի ղեկավարի (համայնքի վարչական սահմաններում) կամ մարզպետի (մարզի տարածքում` համայնքների վարչական սահմաններից դուրս, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) համաձայնությամբ` մրցութային կարգով:

(5-րդ կետը փոփ. 10.02.05 թիվ 307-Ն որոշում)

i

5.1. Պետական անտառային ֆոնդի հողերում հողամասերը վարձակալության են հանձնում համապատասխան պետական կազմակերպությունները` պետական կառավարման լիազորված մարմնի և համայնքի ղեկավարի (համայնքի վարչական սահմաններում) կամ մարզպետի (մարզի տարածքում` համայնքների վարչական սահմաններից դուրս, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) համաձայնությամբ:

(5.1-րդ կետը լրաց. 10.02.05 թիվ 307-Ն որոշում)

6. Ազգային պարկերի սահմաններում ընդգրկված և համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերը վարձակալության է հանձնում համապատասխան համայնքի ղեկավարը` համապատասխան պետական կազմակերպության համաձայնությամբ` մրցութային կարգով:

7. Ազգային պարկերի սահմաններում ընդգրկված և մարզի տարածքում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերը վարձակալության է հանձնում համապատասխան մարզպետը` համապատասխան պետական կազմակերպության համաձայնությամբ` մրցութային կարգով:

8. Սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքի ղեկավարները և մարզպետը հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար ստեղծում են մրցութային հանձնաժողովներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

9. Պետական անտառային ֆոնդի հողերում հողահատկացում չպահանջող կողմնակի անտառօգտագործման իրավունքը ձևակերպվում է համապատասխան պետական կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված կարգով:

 

III. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

i

10. Բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենքով սահմանված դեպքերում և տվյալ տարածքի կանոնադրությանը (ռեժիմին) համապատասխան քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները (կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինարարության (քանդման) թույլտվության տրամադրում, միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին իրազեկում, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցում, շինարարության շահագործման ակտերի փաստագրում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են`

ա) համայնքների վարչական սահմաններում` համապատասխան համայնքների ղեկավարները.

բ) մարզի տարածքում` համայնքների վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետները (մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն համայնքներին փոխանցելը):

(10-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 466-Ն որոշում)

i

11. Մինչև բնության հատուկ պահպանվող տարածքներում քաղաքաշինական, հողաշինարարական, անտառաշինական ծրագրային փաստաթղթերի սահմանված կարգով մշակումը և հաստատումը` տվյալ տարածքների կանոնադրության համաձայն կառուցապատման և քաղաքաշինական այլ գործառույթներն իրականացվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներին համապատասխան (դրանց առկայության դեպքում)` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը սահմանելու մասին» N 479 որոշմամբ հաստատված կարգի:

12. Բնության հատուկ պահպանվող տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

13. Բնության հատուկ պահպանվող տարածքներում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով:

i

14. Բնության հատուկ պահպանվող տարածքներում ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման, դրանց հետևանքների վերացման գործառույթներն օրենքով սահմանված կարգով իրականացնում են`

ա) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետները (մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված` պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն համայնքներին փոխանցելը).

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասությունների սահմաններում` պետական կառավարման լիազորված մարմինն ու համապատասխան պետական կազմակերպությունը:

(14-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 466-Ն որոշում)

15. Սույն կարգի հետ կապված վեճերը ենթակա են լուծման` դատական կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 613-Ն
Որոշում