Սեղմել Esc փակելու համար:
«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈ ...

 

 

040.0627.060603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հունիսի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 627-Ա

 

i

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Նորքի 1-ին զանգվ., 95/96 շենք (Գայի 4) հասցեում գտնվող` 565.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 3800 հազար դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վաճառել Սերգեյ Շաշիկյանին (անձնագիր` AA 0210971)` պայմանով, որ վերջինս պարտավորվի առուվաճառքի պայմանագիրն ստորագրելուց առնվազն երկու ամիս հետո ավարտել տարածքի առնվազն 200 քառակուսի մետր մասի վերանորոգումը և 200 քառակուսի մետր վերանորոգված տարածքը մինչև 2005 թվականի հունվարի 1-ը անհատույց օգտագործման հանձնի «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 627-Ա
Որոշում