Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱԶԴԱՆ-6» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱԶԴԱՆ-6» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍ ...

 

 

040.0614.040603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2003 թվականի N 614-Ա

 

«ՀՐԱԶԴԱՆ-6» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 89819 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդան-6» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ՇԻՆ ԻՆԺ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել «Հրազդան-6» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 28566 հազար դրամ:

3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 7142 հազար դրամ:

4. «Հրազդան-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 61253 հազար դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առևտրական կրեդիտորական պարտքի գծով` 8950 հազար դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2718 հազար դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 5433 հազար դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքի գծով` 3265 հազար դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 33663 հազար դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 7224 հազար դրամ:

5. «Հրազդան-6» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է կատարել ներդրումներ և ստեղծել նոր աշխատատեղեր.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2003
N 614-Ա
Որոշում