040.0587.020603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2003 թվականի N 587-Ն
i
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց անվճար սննդով ապահովելու նվազագույն չափաբաժինները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 587-Ն որոշման
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
.__________________________________________________________.
|NN | Սննդամթերքի անվանումը |Սննդի նորման մեկ օրվա|
|ը/կ| | համար (գրամ) |
|___|________________________________|_____________________|
| 1.| Հաց | 550 |
| 2.| Միս, մսամթերք | 90 |
| 3.| Ձուկ` առանց գլխի | 100 |
| 4.| Ձավարեղեն | 120 |
| 5.| Մակարոնեղեն | 20 |
| 6.| Բուսական յուղ | 20 |
| 7.| Շաքար, շաքարավազ | 40 |
| 8.| Կենդանական յուղ` մարգարին | 45 |
| 9.| Կաթ (կաթի փոշի) | 100 (14.3) |
|10.| Թեյ | 1 |
|11.| Բանջարեղեն | 250 |
|12.| Կարտոֆիլ | 550 |
|13.| Աղ` կերակրի | 8 |
|14.| Հյութ | 100 |
|15.| Տոմատի մածուկ | 3 |
|16.| Դափնետերև | 0.1 |
| | | |
|__________________________________________________________|
| Հղի կանանց, կերակրող մայրերին, անչափահասներին, ինչպես |
| նաև հիվանդներին (բժշկի նշանակմամբ) լրացուցիչ տրվում է |
|__________________________________________________________|
|17.| Բուսական յուղ | 20 |
|18.| Կարագ | 25 |
|19.| Կաթ (կաթի փոշի) | 100 (14.3) |
|20.| Հավի ձու | 1 հատ |
.__________________________________________________________.