(ուժը կորցրել է 02.07.98 թիվ 323 հրաման)
i
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»
ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1995 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 85 ՀՐԱՄԱՆՈՎ
ԿԱՆՈՆՆԵՐԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԼՐԱՑՈՒՄԸ
ԿԱՏԱՐՎԱԾ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ
ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1996 Թ. ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 93 ՀՐԱՄԱՆՈՎ
i
ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր Ը
i
1. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ վաճառքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 19.05.95 թ. «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» թիվ 272 որոշմամբ և սույն կանոններով:
2. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ վաճառքը կատարվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, պարենային ապրանքների խանութներում, ոչ պարենային ապրանքների խանութների առանձնացված բաժիններում, տաղավարներում, կրպակներում, ավտոմեքենա-խանութներում:
3. Աշխատանքային ռեժիմով սահմանված ժամերին հացի և հացաբուլկեղենի մանրածախ վաճառք իրականացնող մասնագիտացված խանութներում, ըստ մատակարարման գրաֆիկի, պետք է լինի հացի որոշակի տեսակի` համաձայն խանութի ու մատակարարի միջև կնքված պայմանագրի:
4. Հացը և հացաբուլկեղենը խանութներում վաճառքում կարող են գտնվել թխվելու պահին սկսած ոչ ավելի`
36 ժամ - տարեկանի և ցորեն-տարեկանի թեփահան և կեղևահան ալյուրից, ինչպես նաև ցորենի և տարեկանի տեսակավորված ալյուրի խառնուրդից հացը.
24 ժամ - ցորեն-տարեկանի և ցորենի թեփահան ալյուրից հացը, ցորեն-տարեկանի մաղած տեսակավորված ալյուրից 200 գրամից ավելի քաշով հացը և հացաբուլկեղենը.
16 ժամ - 200 գրամ և պակաս քաշով մանր-հատային արտադրանքը:
5. Հացի և հացաբուլկեղենի ընդունման ժամանակ վաճառողը պարտավոր է ստուգել լիցենզիայի առկայությունը, արտադրանքի որակը ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների, յուրաքանչյուր արտադրանքի քաշի համապատասխանությունը գործող ստանդարտներին:
6. Հացի և հացաբուլկեղենի խանութներում բացի հացից, հացաբուլկեղենից և շաքարային ու ալրային հրուշակեղենից կարելի է կատարել նաև շաքարի, թեյի, սուրճի, կակաոյի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, մանկական սննդի, սննդային կոնցենտրատների, ոչ ոգելից և ալկոհոլային խմիչքների, իսկ սրճարանային բաժին ունեցող խանութներում նաև տաք ըմպելիքների վաճառք:
7. Ինքնասպասարկման կարգով հացի և հացաբուլկեղենի մանրածախ վաճառք իրականացնող խանութներում հացը և հացաբուլկեղենը ընտրելու համար պետք է լինեն բռնիչներ, թիակներ, երկուական հատից ոչ պակաս` հացի և հացաբուլկեղենի ցուցադրման սարքավորման յուրաքանչյուր գծամետրի հաշվով:
8. Գնորդների ցանկությամբ, 0,4 կգ և ավելի հաստատուն քաշ ունեցող /բացի փաթեթավորված արտադրանքից/ հացը և հացաբուլկեղենը թույլատրվում է կտրատել 2-4 հավասար մասերի և վաճառել առանց կշռելու:
9. Անորակ հացի և հացաբուլկեղենի վաճառքի հայտնաբերման դեպքում խանութների աշխատողները պարտավոր են գնորդի պահանջով փոխել այն կամ վերադարձնել դրամը: Գնորդի կողմից վերադարձված անորակ հացը և հացաբուլկեղենը համարվում են սանիտարական խոտան, հանվում են վաճառքից և վերադարձման դեպքում կազմվում է համապատասխան ակտ:
10. Հացի և հացաբուլկեղենի խանութներում հացի և հացաբուլկեղենի պաշարները պետք է պահվեն մաքուր, չոր, լավ օդափոխվող և համաչափ ջերմաստիճանի պայմաններում, փակ պահարաններում, ստացիոնար կամ շարժական դարակաշարերում կամ տարասարքավորումներում:
Հացի և հացաբուլկեղենի թարմության պահպանելու համար վերջիններս ծածկվում են ծածկոցներով կամ առողջապահության նախարարության կողմից թույլատրված այլ միջոցներով:
11. Արգելվում է հացը և հացաբուլկեղենը պահել սուր կամ ուժեղ հոտ ունեցող ապրանքների հարևանությամբ /ձուկ, օճառ, օծանելիք և այլն/ մինչև 5 մետր հեռավորության վրա:
12. Հացի և հացաբուլկեղենի վաճառք իրականացնող խանութներում սույն կանոնները փակցվում են գնորդներին տեսանելի տեղերում:
13. Սույն կանոններն ուժի մեջ են մտնում 1995 թ. հունիսի 15-ից:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
29.04.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 04960020