040.0565.290503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2003 թվականի N 565-Ն
i
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 13.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 03 ենթախմբի «01. Թանգարանների սուբսիդավորում» ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված 11268.5 հազար դրամի բաշխումը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով)` ըստ առանձին կազմակերպությունների` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 565-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 07 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «01. ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ (ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ» ՀՈԴՎԱԾՈՎ)` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հազար դրամ)
.________________________________________________________________.
|Կազմակերպության անվանումը |Առաջին |Առաջին |Ինն ամիս| Տարի |
| |եռամսյակ|կիսամյակ| | |
|____________________________|________|________|________|________|
|«Ճարտարապետության ազգային | 1668.7 | 3754.8 | 5840.9 | 8344.0 |
|թանգարան-ինստիտուտ» պետական | | | | |
|ոչ առևտրային | | | | |
|կազմակերպություն | | | | |
|____________________________|________|________|________|________|
|«Ա. Թամանյանի թանգարան- | 585.0 | 1316.0 | 2047.0 | 2924.5 |
|ինստիտուտ» պետական ոչ | | | | |
|առևտրային կազմակերպություն | | | | |
|____________________________|________|________|________|________|
| Ընդամենը | 2253.7 | 5070.8 | 7887.9 |11268.5 |
.________________________________________________________________.