(ուժը կորցրել է 19.07.12 թիվ 890-Ն որոշում)
i
040.0508.170503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2003 թվականի N 508-Ն
i
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2042-Ն որոշման 1-ին կետի «գ» և 2-րդ կետի «ա» ենթակետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հավատարմագրման գործակալության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 12.04.07 թիվ 428-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
Հավելված
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 508-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի հավատարմագրման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ հավատարմագրման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 28.04.11 թիվ 519-Ն որոշում)
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
4. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
ա) համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման բնագավառներում հավատարմագրման գործառույթների իրականացման ապահովումը.
բ) միջազգային, տարածաշրջանային և միջպետական հավատարմագրման կազմակերպություններում գործակալության անդամակցությունը, ինչպես նաև հավատարմագրման արդյունքների փոխադարձ ճանաչման համար պայմանների ստեղծումը.
գ) համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման գործընթացի նկատմամբ արտադրողների և սպառողների վստահության բարձրացումը.
դ) հավատարմագրման բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.
ե) համապատասխանության հավաստման բնագավառում տեխնիկական խոչընդոտների վերացմանը նպաստումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ընդունում է որպես սերտիֆիկացման մարմիններ, փորձարկման, ստուգաչափման և ստուգաճշտման լաբորատորիաներ հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) կողմից ներկայացված հավատարմագրման հայտերը, կատարում է փաստաթղթերի փորձաքննություն.
բ) ստեղծում է անկախ փորձագետների աշխատանքային խմբեր, մշակում և հաստատում է փաստաթղթերի փորձաքննության ու հայտատուների` տեղում գնահատման ծրագրերը, կատարում է հավատարմագրման չափանիշներին հայտատուների համապատասխանության գնահատում.
գ) նախապատրաստում է սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) քննարկման համար, կազմակերպում խորհրդի նիստերն ու իրականացնում հավատարմագրման գործընթացին վերաբերող այլ գործառույթներ.
դ) հանձնում է հավատարմագրման վկայագրերը, վարում է հավատարմագրված իրավաբանական անձանց գրանցամատյանը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների համապատասխանության նկատմամբ հսկողությունը` պայմանագրի հիման վրա, և ըստ արդյունքների խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու կամ կրճատելու վերաբերյալ.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով չափումների միասնականության ապահովման բնագավառում նախապատրաստում է փորձարկումներ, ստուգաչափում և ստուգաճշտում կատարող լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը, դրանք ներկայացնում նախարարություն հավատարմագրման, իրականացնում է փորձարկումներ, ստուգաչափում և ստուգաճշտում կատարող լաբորատորիաների համապատասխանության նկատմամբ հսկողությունը` պայմանագրի հիման վրա, և ըստ արդյունքների նախարարություն է ներկայացնում առաջարկություններ դրանց հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու կամ կրճատելու վերաբերյալ.
է) սահմանված կարգով նախապատրաստում է առաջարկություններ հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին միանալու վերաբերյալ.
ը) ապահովում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների, փորձարկման, ստուգաչափման և ստուգաճշտման լաբորատորիաների մասին տեղեկատվությունը և այն սահմանված կարգով ներկայացնում միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ.
թ) կազմակերպում է անձնակազմի ուսուցումը, ինչպես նաև հավատարմագրման հարցերով սեմինարներ, գիտաժողովներ, այլ միջոցառումներ և մասնակցում դրանց.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.
ժա) վարում և արդիականացնում է հավատարմագրման բնագավառի նորմատիվ իրավական ակտերի ու նորմատիվ փաստաթղթերի ֆոնդը:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
9. Իր գործունեության ընթացքում գործակալության պետը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
10. Գործակալության պետը պատասխանատու է հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի` գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
թ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով գործակալության ենթակայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը փոփ. 15.05.08 թիվ 550-Ն որոշում)