041.0249.300503
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2003 թվականի N 249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ի
N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) Ա. Ավետիսյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Մանասերյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ