Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0547.230503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2003 թվականի N 547-Ա

 

i

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 17-ի «Լիազորություն վերապահելու մասին» N 331-Ա որոշման 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2003 թվականի մարտի 14-ին նախաստորագրված օդուղիների հատկացման պայմանագրի համաձայն «Արմավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2003 թվականին վճարվող գումարներից` դրանց ստացմանը զուգընթաց`

ա) 2003 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում 646026750 դրամ վճարել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը` ընկերության աշխատողների նկատմամբ 2003 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա 861369000 դրամ պարտքի (առանց եկամտահարկի և աշխատողից պահման ենթակա սոցիալական ապահովագրության պարտադիր վճարի գումարի) 75 տոկոսը մարելու համար, իսկ 4-րդ եռամսյակի ընթացքում վճարել 215342250 դրամ` ընկերության աշխատողների նկատմամբ 2003 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա 861369000 դրամ պարտքի (առանց եկամտահարկի և աշխատողից պահման ենթակա սոցիալական ապահովագրության պարտադիր վճարի գումարի) մնացած 25 տոկոսը մարելու համար.

բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարման ենթակա աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող` աշխատողից պահման ենթակա եկամտահարկի և աշխատողից պահման ենթակա սոցիալական ապահովագրության պարտադիր վճարի գումարները, համաձայն «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հաշվարկների, ընկերության անունից վճարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին.

գ) մեկ մլրդ դրամ ուղղել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկերի կետանցված հիմնական գումարների մարմանը, որից 500 մլն դրամը` 2003 թվականի 2-րդ եռամսյակում, իսկ 500 մլն դրամը` 2003 թվականի 4-րդ եռամսյակում:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարների վճարումը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության օրենքներով, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով քաղաքացիների առանձին խմբերի համար սահմանված զեղչ սակագներով մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից քաղաքացիներին մատուցված 168900 հազար դրամի (ստուգմամբ ճշգրտված) ծառայությունների դիմաց փոխհատուցում, նախորդ բյուջետային տարիների արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, նախկին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, նախկին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության և Երևանի քաղաքապետարանի հայտերով վերջիններիս մատուցած ծառայությունների դիմաց 2002 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ընդամենը 222857,5 հազար դրամի պարտքի մարում` ընկերության հետ կնքելով համապատասխան արձանագրություն և ծանուցելով տվյալ հիմնարկներին, իսկ ավելի մասը ձևակերպել որպես պետության կողմից «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող նվիրատվություն` ընկերության հետ կնքելով նվիրատվության պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2003
N 547-Ա
Որոշում