040.0533.210503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2003 թվականի N 533-Ա
i
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2143-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1.-րդ հոդվածի երկրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) ապահովել ոչ պետական բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերությունների լուծարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովներում լուծարման մասին որոշումների ընդունմանը.
բ) բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
3. Լուծարման հանձնաժողովներին`
ա) պարտատերերի հետ հաշվարկների ավարտից հետո բաժնետիրական ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
բ) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը գույք վաճառելու թույլտվություն տալու մասին» N 2143-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետում «1440» թիվը փոխարինել «1496» թվով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 533-Ա որոշման
ՑԱՆԿ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ
«Գագարինի նավթամթերք» ՓԲԸ
«Խորանաշատ» ՓԲԸ
«ՈՒտիք» ՓԲԸ
«Մասշինսպաս» ԲԲԸ
«Երևանի թիվ 6 բեռնատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ
«Էներգոքիմպաշտպանություն» ՓԲԸ