Սեղմել Esc փակելու համար:
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0532.210503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2003 թվականի N 532-Ա

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով 4295.5 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Վանաձորի քաղաքային համայնքի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Վանք-91» գրատների միավորման N 1 գրատան «Գ» բաժանմունքի կողմից զբաղեցված Վանաձորի Տիգրան Մեծի N 34 հասցեում գտնվող` 96.9 քառակուսի մետր տարածքը) «Վանք-91» գրատների միավորման N 1 գրատան «Գ» բաժանմունքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

1.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 4296 հազար դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման, գույքագրման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով 3849.2 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Վանաձորի քաղաքային համայնքի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Վանք-91» գրատների միավորման N 1 գրատան «Բ» բաժանմունքի կողմից զբաղեցված Վանաձորի Տիգրան Մեծի N 34 հասցեում գտնվող` 85.63 քառակուսի մետր տարածքը) «Վանք-91» գրատների միավորման N 1 գրատան «Բ» բաժանմունքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 3849.2 հազար դրամ:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման, գույքագրման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով 2531 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Վանաձորի քաղաքային համայնքի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Վանք-91» գրատների միավորման N 1 գրատան կողմից զբաղեցված Վանաձորի Տիգրան Մեծի N 42 հասցեում գտնվող` 41.7 քառակուսի մետր տարածքը) «Վանք-91» գրատների միավորման N 3 գրատունն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

3.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 2531 հազար դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման, գույքագրման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2003
N 532-Ա
Որոշում