(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0115.140503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603158
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2003 թվականի N 115-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով և 27-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը նախապատրաստվում և անցկացվում է, ինչպես նաև հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրաքվեին մասնակցությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի մարտի 14-ի թիվ 42-Ն «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:
2. Ձերբակալված քաղաքացիների` հանրաքվեի քվեարկությանը մասնակցությունը և կալանավորվածներին պահելու վայրերում հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը, կազմակերպումը և անցկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 52-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 18/5-Ն «Ձերբակալված քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանելու մասին» և 2002 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 18/6-Ն «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշումներով սահմանված կարգով: