040.0543.210503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2003 թվականի N 543-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 5-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «11. Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակման սուբսիդավորում» ծրագրով նախատեսված հատկացումները (21048,2 հազար դրամ) բաշխել ըստ առանձին խմբագրությունների` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 543-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ 07 ԽՄԲԻ 11 ԵՆԹԱԽՄԲԻ «11. ՄԱՆԿԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հազար դրամ)
._______________________________________________________________.
| Խմբագրության անվանումը | Տարեկան | այդ թվում` |
| | ծախսը |____________________|
| | | առաջին | ինն ամիս |
| | | կիսամյակ| |
|_______________________________|__________|_________|__________|
|Ընդամենը | 21048.2 | 8419.3 | 13681.3 |
|այդ թվում` | | | |
|«Աղբյուր» | 5755.0 | 2302.0 | 3740.8 |
|«Ծիծեռնակ» | 5774.0 | 2309.6 | 3753.0 |
|«Նախաշավիղ» | 3710.0 | 1484.0 | 2411.5 |
|«Հայոց լեզու և գրականություն» | 3709.2 | 1483.7 | 2411.0 |
|«Լուսապսակ» | 700.0 | 280.0 | 455.0 |
|«Խատուտիկ» | 700.0 | 280.0 | 455.0 |
|«Մանկանց երկիր» (Մանանա) | 700.0 | 280.0 | 455.0 |
._______________________________________________________________.