Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՆԱՁՈՐԻ «ՀԱՑ» ԳՈՐԾԱՐԱՆԻ N 19 ԱՐՏԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՆԱՁՈՐԻ «ՀԱՑ» ԳՈՐԾԱՐԱՆԻ N 19 ԱՐՏԱԴՐԱՄԱՍ» ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.0531.210503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2003 թվականի N 531-Ա

 

i

«ՎԱՆԱՁՈՐԻ «ՀԱՑ» ԳՈՐԾԱՐԱՆԻ N 19 ԱՐՏԱԴՐԱՄԱՍ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1.-րդ հոդվածի երրորդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Վանաձորի «Հաց» գործարանի N 19 արտադրամաս» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Վանաձորի բնակիչ Կարեն Մկրտչյանին (այսուհետ` գնորդ, անձնագիր` AC 0254816):

2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 500.0 հազար դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել գույքի վաճառքը.

բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո տասնօրյա ժամկետում կնքել մասնավորեցման պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները մեկամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման.

բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող` սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2003
N 531-Ա
Որոշում