Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Ճ ...

 

 

040.0522.190503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 522-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ կարգավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սպայական ու ենթասպայական կազմերի զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության`

ա) 1992 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 185 որոշումը.

i

բ) 1992 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության մասին կանոնադրության և պայմանագրի ձևի հաստատման մասին» N 613 որոշումը.

i

գ) 1994 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրության գործողությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սպայական կազմի վրա տարածելու և այդ կանոնադրության մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 267 որոշումը.

i

դ) 1995 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 123 որոշումը.

i

ե) 1995 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրության գործողությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության սպայական կազմի վրա տարածելու մասին» N 195 որոշումը.

i

զ) 1997 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 2-ի N 613 որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության համակարգի պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա տարածելու մասին» N 517 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 522-Ն
Որոշում