040.0520.170503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2003 թվականի N 520-Ն
i
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 05 ենթախմբի «03. Տեղեկատվության պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 520-Ն որոշման
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԳԾՈՎ
(հազար դրամ)
.___________________________________________________________________.
| Ծրագրի |Չափի |Առարկան|Միավո-| ըստ եռամսյակների (աճողական) |
| անվանումը |միա- | |րի |_______________________________|
| |վորը | |գինը |առաջին եռամսյակ|առաջին կիսամյակ|
| | | |(դրամ)|_______________|_______________|
| | | | |ծավալը |գումարը|ծավալը |գումարը|
|______________|_____|_______|______|_______|_______|_______|_______|
|Տեղեկատվության|հատ |լուսա- | 114 | 2500,0| 285,0| 5000,0| 570,0|
|ձեռքբերում | |նկար | | | | | |
|«Արմենպրես» | | | | | | | |
|ՓԲԸ | | | | | | | |
.___________________________________________________________________.
._______________________________.
| ըստ եռամսյակների (աճողական) |
|_______________________________|
| ինն ամիս | տարի |
|_______________|_______________|
|ծավալը |գումարը|ծավալը |գումարը|
|_______|_______|_______|_______|
| 9375,0| 1068,8|12500,0| 1425,0|
._______________________________.