040.0497.140503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2003 թվականի N 497-Ն
i
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային ծառայողների ռոտացիայի հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 497-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային ծառայողների ռոտացիայի արդյունքում հիմնական բնակության վայրի փոփոխման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարաբերությունները:
2. Հարկային ծառայողներին հիմնական բնակության վայրից (հաշվառման վայրից) 30 և ավելի կմ հեռավորության վրա հարկային մարմնի այլ ստորաբաժանում տեղափոխման ժամանակ այդ վայրում հարկային մարմինների ծառայողական բնակարանի առկայության դեպքում տրամադրվում է (առաջարկվում է) բնակելի համապատասխան տարածք ծառայողների ու նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների համար: Տարածքը տրամադրվում է անվճար:
3. Հարկային ծառայողներին հիմնական բնակության վայրից (գրանցման վայրից) 30 և ավելի կմ հեռավորության վրա մշտական բնակելի տարածություն չունենալու ու ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում հարկային ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բնակելի տարածության վարձակալման համար վճարվում է ամենամսյա դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`
(հազար դրամ)
.____________________________________________________________.
| Բնակավայրի անվանումը | Ընտանիքի անդամների թիվը |
| |__________________________________|
| | մինչև 3 անդամ | 3 անդամից ավելի |
|_________________________|________________|_________________|
|Երևան քաղաքում | 25 | 30 |
|մյուս քաղաքներում | 18 | 24 |
|այլ բնակավայրերում | 15 | 18 |
.____________________________________________________________.
4. Հարկային ծառայողների հարկային մարմնի այլ ստորաբաժանում ծառայողական տեղափոխման դեպքում նախկին վայրում ծառայողական բնակարանի ազատումը կատարվում է նոր նշանակումից հետո 15 օրվա ընթացքում, իսկ վարձակալված բնակելի տարածքի համար դրամական փոխհատուցումը կարող է շարունակվել 15 օր` մինչև ծառայողների ընտանիքի անդամների տեղափոխվելը նոր բնակավայր:
5. Հարկային ծառայողների հիմնական բնակության վայրից (գրանցման վայրից) 30 և ավելի կմ հեռավորության վրա տեղափոխման դեպքում տրվում է տեղափոխման և անձնական գույքի փոխադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում` յուրաքանչյուր կիլոմետրի համար 200 դրամի չափով:
6. Սույն որոշման համաձայն հարկային ծառայողների հարկային մարմնի նոր ստորաբաժանում տեղափոխման դեպքում վարձակալված բնակելի տարածքի համար ամենամսյա դրամական փոխհատուցումն ու ծառայողների տեղափոխման ու անձնական գույքի փոխադրման հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը:
7. Սույն որոշման համաձայն հարկային ծառայողների հարկային մարմնի նոր ստորաբաժանում տեղափոխման դեպքում վարձակալված բնակելի տարածքի համար ամենամսյա դրամական փոխհատուցումը և ծառայողների տեղափոխման ու անձնական գույքի փոխադրման հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: