040.0491.140503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2003 թվականի N 491-Ն
i
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 12 ենթախմբի «01. Տեղեկատվության ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 491-Ն որոշման
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԳԾՈՎ
(հազար դրամ)
.___________________________________________________________________.
| Ծրագրի |Չափի |Առարկան|Միավո-| ըստ եռամսյակների (աճողական) |
| անվանումը |միա- | |րի |_______________________________|
| |վորը | |գինը |առաջին եռամսյակ|առաջին կիսամյակ|
| | | |(դրամ)|_______________|_______________|
| | | | |ծավալը |գումարը|ծավալը |գումարը|
|______________|_____|_______|______|_______|_______|_______|_______|
|Տեղեկատվության|մեգա-|տեղե- |4603,5| 2080,0| 9575,4| 4160,0|19150,9|
|ձեռքբերում |բայթ |կատվու-| | | | | |
|«Արմենպրես» | |թյուն | | | | | |
|ՓԲԸ | | | | | | | |
.___________________________________________________________________.
._______________________________.
| ըստ եռամսյակների (աճողական) |
|_______________________________|
| ինն ամիս | տարի |
|_______________|_______________|
|ծավալը |գումարը|ծավալը |գումարը|
|_______|_______|_______|_______|
| 7800,0|35907,9|10400,0|47877,2|
._______________________________.