Սեղմել Esc փակելու համար:
«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿ ...

 

 

040.0427.030403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2003 թվականի N 427-Ա

 

«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 138361 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

2. Սահմանել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 73041 հազար դրամ:

3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 18260 հազար դրամ:

4. «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 65320 հազար դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 6031 հազար դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքի գծով` 2190 հազար դրամ,

եկամուտներին վերաբերող շնորհների գծով` 3625 հազար դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 8318 հազար դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 45156 հազար դրամ:

5. «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել`

ա) «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն տաս տարի ժամկետով պահպանման մասին դրույթ.

բ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

----------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման բնագրում վավերացնելու ամսաթիվը ընդունման ամսաթվից առաջ է

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2003
N 427-Ա
Որոշում