Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ...

 

 

040.0421.300403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2003 թվականի N 421-Ա

 

i

«ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկությունը:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության հիմնադրի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, լուծարվող պետական ձեռնարկության գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի, համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

4. Լուծարման հանձնաժողովին`

ա) լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության դեբիտորական պարտքերի ստացման իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

i

բ) «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(4-րդ կետը փոփ. 06.05.04 թիվ 673-Ա որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 06.05.04 թիվ 673-Ա որոշում)

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2003
N 421-Ա
Որոշում