(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 8-Ն որոշում)
i
606.0045.020403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2003 թվականի N 45-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի երրորդ կետով և 114-րդ հոդվածի երկրորդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների քվեաթերթիկի ձևը և շարադրանքը (Հավելված 1):
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2003 թվականի
մարտի 14-ի թիվ 45-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Կ. Տ.
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
25 մայիսի 2003թ.
Կուսակցությունների կամ Ընտրական ցուցակի առաջին երեք Նշումի
կուսակցությունների դաշինքի թեկնածուների ազգանունը, անունը, համար
անվանումը հայրանունը
._____________________________________________________________. .______.
|1 | «ԱԱԱ» կուսակցություն | Արամյան Արամ Արամի | | |
| | | Լևոնյան Լևոն Լևոնի | | |
| | | Մինասյան Մինաս Մինասի | | |
._____________________________________________________________. .______.
._____________________________________________________________. .______.
|2 | «ԲԲԲ» դաշինք | Օհանյան Օհան Օհանի | | |
| | | Պողոսյան Պողոս Պողոսի | | |
| | | Պետրոսյան Պետրոս Պետրոսի | | |
._____________________________________________________________. .______.
._____________________________________________________________. .______.
|3 | «ԳԳԳ» կուսակցություն | Ավագյան Ավագ Ավագի | | |
| | | Սարգսյան Սարգիս Սարգսի | | |
| | | Մարգարյան Մարգար Մարգարի | | |
._____________________________________________________________. .______.
._________________________. .______.
| Բոլորին դեմ եմ | | |
._________________________. .______.
1. Ընտրողը նշում է կատարում այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
2. Եթե ընտրողը դեմ է բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, ապա նա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:
3. Անվավեր են համարվում մեկից ավելի կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի օգտին նշումներ պարունակող, որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումով, սահմանված նշագրումից տարբերվող կամ գրառումներով քվեաթերթիկները: