Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

11.09.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.04.2003  -ից մինչեւ   11.09.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 37-Ն որոշում)

i

606.0043.020403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603100

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2003 թվականի N 43-Ն

 

i

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԻՐԵՆՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) իրենց նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը (Հավելված 1):

2. Հաստատել պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ձևերը (Հավելված 2 և 3):

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. մայիսի 26-ի արձ. 25 կետ 10 «Թեկնածուների և կուսակցությունների իրենց նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» որոշումը:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2003 թ. մարտի 14-ի

թիվ 43-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԻՐԵՆՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Պատգամավորության թեկնածուներն ու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ոչ ուշ, քան ընտրություններից 15 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր` իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 43-Ն որոշման թիվ 2 և 3 հավելվածներով հաստատված ձևերի, որին կից կարող են լինել նաև անհրաժեշտ բացատրություններ և պարզաբանումներ:

2. Պատգամավորության թեկնածուները հայտարարագրերը ընտրական հանձնաժողովներին են ներկայացնում անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով, իսկ անհնարինության դեպքում` կուսակցությունը կամ դաշինքը կարող են լիազորել նոր անձի:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուների հայտարարագրերը ստանալուց հետո` երեք օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը:

4. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը ստանալուց հետո` երեք օրվա ընթացքում տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացված հայտարարագրերի ամփոփված տվյալները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

6. Քննարկման արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

 

    Ներկայացվում է                             Հավելված 2

  Կենտրոնական ընտրական                         Հաստատված է

  հանձնաժողով, ոչ ուշ քան                    ՀՀ Կենտրոնական ընտրական

  ընտրությունների ավարտից                    հանձնաժողովի

  15 օր հետո                                 2003 թ. մարտի 14-ի

                                             թիվ 43-Ն որոշմամբ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Թիվ ____ ընտրատարածքում Ազգային Ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության

 

թեկնածու գրանցված ________________________________ -ի նախընտրական

անունը, հայրանունը, ազգանունը

 

հիմնադրամի _________________________________

հաշվեհամարը

 

(հազար դրամներով)

._________________________________________________________________________.

|             ՄՈՒՏՔԵՐ                |              ԾԱԽՍԵՐ                |

|____________________________________|____________________________________|

|Հ/Հ|Մուծումներ |Ամիս |Վճարման  |Գու-|Հ/Հ|Ծախսերի    |Ամիս |Վճարման  |Գու-|

|   |կատարողների|ամսա-|հանձնարա-|մարը|   |անվանումը  |ամսա-|հանձնարա-|մարը|

|   |անունը,    |թիվ  |րականի   |    |   |(տեսակը և  |թիվ  |րականի   |    |

|   |ազգանունը  |     |համարը   |    |   | ուղղվածու-|     |համարը   |    |

|   |անվանումը  |     |         |    |   | թյունը)   |     |         |    |

|___|___________|_____|_________|____|___|___________|_____|_________|____|

|___|___________|_____|_________|____|___|___________|_____|_________|____|

|___|___________|_____|_________|____|___|___________|_____|_________|____|

|___|___________|_____|_________|____|___|___________|_____|_________|____|

|   |Ընդամենը   |     |         |    |   |Ընդամենը   |     |         |    |

|   |մուծումներ |     |         |    |   |ծախսեր     |     |         |    |

.________________________________________|___________|_____|_________|____|

|Մնացորդը առ|     |         |    |

.________________________________.

 

______________________________________    ____________________

(թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն)      (ստորագրությունը)

______________________________________    ____________________

  (թեկնածուի լիազոր ներկայացուցչի           (ստորագրությունը)

ազգանուն, անուն, հայրանուն)

 

    Ներկայացվում է                             Հավելված 3

  Կենտրոնական ընտրական                         Հաստատված է

  հանձնաժողով, ոչ ուշ քան                    ՀՀ Կենտրոնական ընտրական

  ընտրությունների ավարտից                    հանձնաժողով

  15 օր հետո                                 2003 թ. մարտի 14-ի

                                             թիվ 43-Ն որոշմամբ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ազգային Ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին

մասնակցող

 

_____________________________ նախընտրական հիմնադրամի ______________________

      կուսակցության                                        հաշվեհամարը

(կուսակցությունների դաշինքի)

անվանումը

(հազար դրամներով)

._________________________________________________________________________.

|             ՄՈՒՏՔԵՐ                |               ԾԱԽՍԵՐ               |

|____________________________________|____________________________________|

|Հ/Հ|Մուծումներ |Ամիս |Վճարման  |Գու-|Հ/Հ|Ծախսերի   |Ամիս |Վճարման  |Գու- |

|   |կատարողների|ամսա-|հանձնարա-|մարը|   |անվանումը |ամսա-|հանձնարա-|մարը |

|   |անունը,    |թիվ  |րականի   |    |   |(տեսակը և |թիվ  |րականի   |     |

|   |ազգանունը  |     |համարը   |    |   |ուղղվածու-|     |համարը   |     |

|   |անվանումը  |     |         |    |   |թյունը)   |     |         |     |

|___|___________|_____|_________|____|___|__________|_____|_________|_____|

|___|___________|_____|_________|____|___|__________|_____|_________|_____|

|___|___________|_____|_________|____|___|__________|_____|_________|_____|

|___|___________|_____|_________|____|___|__________|_____|_________|_____|

|___|___________|_____|_________|____|___|__________|_____|_________|_____|

|   |Ընդամենը   |     |         |    |   |Ընդամենը  |     |         |     |

|   |մուծումներ |     |         |    |   |ծախսեր    |     |         |     |

.________________________________________|__________|_____|_________|_____|

|Մնացորդը  |     |         |     |

|առ        |     |         |     |

.________________________________.

 

_____________________________________     _____________________

(թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն)      (ստորագրությունը)

_____________________________________     _____________________

  (թեկնածուի լիազոր ներկայացուցչի           (ստորագրությունը)

ազգանուն, անուն, հայրանուն)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
14.03.2003
N 43-Ն
Որոշում