Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ Ո ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.01.2000  -ից մինչեւ     -ը:
 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 1996 թ. թիվ 330

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 27 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության այն պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց ուսանողներին և սովորողներին տրվում է ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք /կցվում է/:

(1-ին կետն ուժը կորցրել է 13.01.00 թիվ 15 որոշում)

2. Սահմանել, որ ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանի, Արարատյան Հայրապետական թեմի դպրանոցի և Շիրակի թեմի ընծայարանի սաները:

(2-րդ կետն ուժը կորցրել է 13.01.00 թիվ 15 որոշում)

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» թիվ 588, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 588 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 262 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 588 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 112 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 330 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

(ուժը կորցրել է 13.01.00 թիվ 15 որոշում)

 

Երևանի պետական համալսարան

այդ թվում`

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

այդ թվում`

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջ

 

Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ

 

Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ

 

Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ

 

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

 

Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ

 

Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտ

 

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

 

Հայկական գյուղատնտեսական ակադեմիա

այդ թվում`

 

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն

դպրոց

 

Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց

 

Երևանի պարարվեստի ուսումնարան

 

Երևանի օլիմպիական հերթափոխի հանրապետական և Գյումրիի օլիմպիական

հերթափոխի ուսումնարաններ

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղ

 

Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ

 

Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ

 

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան

 

(ցանկը լրաց. 18.03.99 թիվ 164 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.1996
N 330
Որոշում