(ուժը կորցրել է 22.01.08 թիվ 19-Ն հրաման)
116.0061.030403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11603105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 մարտի 2003 թվականի N 61-Ն
ՔԱՌԱՆԻՇ (8-xxx) ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
i
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի
1. Հաստատել`
Քառանիշ (8-xxx) համարներով հեռախոսագծերի տրամադրման ծառայությունների սակագինը, համաձայն հավելվածի:
Համաձայնեցված է` Հավելված
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի տրանսպորտի և կապի նախարարի
նախարարի
24 մարտի 2003 թ. 18 մարտի 2003 թ.
թիվ 262-Ա հրամանով թիվ 61-Ն հրամանով
ՔԱՌԱՆԻՇ (8-xxx) ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ
.____________________________________________________________.
|հհ |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ |սակագինը |ԱԱՀ |սակագինը|
| | ԱՆՎԱՆՈՒՄԸ |առանց ԱԱՀ|(ԱՄՆ |ԱԱՀ-ով |
| | |(ԱՄՆ |դոլար)|(ԱՄՆ |
| | |դոլար) | |դոլար) |
|____|_____________________________|_________|______|________|
|1 |Միանվագ ծառայություններ | | | |
|____|_____________________________|_________|______|________|
|1.1 |Տեղադրման միանվագ վարձ | 280 | 56 | 336 |
|1.2 |Հանված քառանիշ հեռախոսահամարի| 50 | 10 | 60 |
| |վերականգնման վարձ | | | |
|1.3 |Հեռախոսագծի վերատեղադրում այլ| 100 | 20 | 120 |
| |շենք (միևնույն ԱՀԿ-ի | | | |
| |սպասարկման տարածքում, | | | |
| |հեռախոսահամարի պահպանմամբ) | | | |
|1.4 |Հեռախոսագծի վերատեղադրում | 140 | 28 | 168 |
| |(այլ ԱՀԿ-ի սպասարկման | | | |
| |տարածքում, հեռախոսահամարի | | | |
| |պահպանմամբ) | | | |
|1.5 |Քառանիշ հեռախոսահամարի | 50 | 10 | 60 |
| |համարափոխություն բաժանորդի | | | |
| |նախաձեռնությամբ | | | |
|____|_____________________________|_________|______|________|
|2 |Ամսական ծառայություններ | | | |
|____|_____________________________|_________|______|________|
|2.1 |Քառանիշ հեռախոսագծի ամսական | 14 | 2.8 | 16.8 |
| |վարձ | | | |
.____________________________________________________________.
1. Քառանիշ համարներով հեռախոսագծերը տրամադրվում են միայն գործարար և կառավարական բաժանորդներին միայն մուտքային զանգերի հնարավորությամբ
2. Վճարումները կատարվում են ազգային դրամով` հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը